Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-02-14-ից մինչև 2006-07-16։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 6. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ

գործել է մինչև 2006-07-16Բացել ARLIS-ում

Հոդված 6. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ

1. Միջուկային էներգետիկան պետական մենաշնորհ է:

2. Միջուկային և ճառագայթային անվտանգության ապահովման կազմակերպական, իրավական և տեխնիկական համակարգերի ձևավորումն ու դրանց գործունեության վերահսկումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինները: Միջուկային էներգետիկայի, շրջակա միջավայրի վրա նրա ազդեցության և անվտանգության հարցերը կարգավորվում են միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Միջուկային էլեկտրակայանների կողմից իրականացվող էլեկտրաէներգիայի արտադրության գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։