Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2021-10-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 2. Ակադեմիայի իրավական կարգավիճակը և նպատակները

գործել է մինչև 2021-10-29Բացել ARLIS-ում

Հոդված 2. Ակադեմիայի իրավական կարգավիճակը և նպատակները

1. Ակադեմիան պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։

2. Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը Ակադեմիայի կանոնադրությունն է (այսուհետ` Կանոնադրություն), որն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն)։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` արդարադատության նախարար) Ակադեմիայի կառավարման խորհրդից սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան ստացած Կանոնադրությունը կամ դրանում առաջարկված փոփոխությունները ստանալու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է կառավարություն:

3. Հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է (այսուհետ՝ արդարադատության նախարարություն):

4. Ակադեմիայի գործունեության նպատակներն են`

1) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.

2) դատավորների, դատախազների, ինչպես նաև դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված` Ակադեմիայի շրջանավարտ անձանց, դատական ծառայողների, դատախազությունում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը.

3) դատավորների, դատախազների, դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

4) քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.

5) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ քննչական կոմիտե) քննիչների, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ նաև՝ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը:

(2-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, լրաց., փոփ. 13.06.18 ՀՕ-354-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 24.03.21 ՀՕ-154-Ն)

(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։