ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4530-Ա «06» նոյեմբերի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
05.11.2025
Հավելված
Երևանի քաղաքապետի
06.11.2025թ.
հ. 4530-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Վարդ Պետրոսյան, Վահրամ և Քրիստինա Գալստյաններ Եր. Քոչարի փողոց, հ.13 շենք բնակարան Վարդ Պետրոսյանին, Վահրամ և Քրիստինա Գալստյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Եր. Քոչարի փողոցի հ.13 շենքում գտնվող բնակարանին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 08.09.2025թ. հ.3666-Ա որոշում և սեփ. վկ. հ.1293110/ տրամադրել հասցե՝ Եր. Քոչարի փողոց, հ.13 շենք, բն.124/1 01063SNB5XZD
2 Էդուարդ Խաչատրյան
/լիազորված անձ/
Դավիթ Մանուկյան Բ-1 թաղամաս, հ.95 շենք, հ.46 բնակարան Դավիթ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, Բ-1 թաղամասի հ.95 շենքի հ.46 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.30092025-01-0031, ընդ. բաժն. 1.9քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 35.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Րաֆֆու փողոց, հ.45 շենք, բն.46/1 01073MYQDQUK
3 Արմեն Սեդրակյան Նար-Դոսի փողոց, հ.15/1 հողամաս Արմեն Սեդրակյանին սեփականության իրավունքով պատկանող, Նար-Դոսի փողոցի հ.15/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.18062025-01-0144/ բաժանման հատակագծով առանձնացվող 10.01քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, հ.34/7 01063PTLHBNT
4 Էդուարդ Խաչատրյան
/լիազորված անձ/
Սարգիս Բլիկյան
/սեփականատեր/ Մ. Խորենացու փողոց, հ.45 շենք, հ.72 բնակարան Սարգիս Բլիկյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Խորենացու փողոցի հ.45 շենքի հ.72 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.09102025-01-0116, ընդ. բաժն. 2.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 36.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Խորենացու փողոց, հ.45 շենք, բն.72/1 01063ZKUMUDQ
5 Մարինե Հակոբյան Ա. Խաչատրյան փողոց, հ.12 շենք ավտոտնակ Մարինե Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Խաչատրյան փողոցի հ.12 շենքի տակ գտնվող ավտոտնակին /սեփ. վկ. հ. 1545813/ տրամադրել հասցե՝ Ա. Խաչատրյան փողոց, հ.12 շենք, ավտոտնակ հ.116 01033FHRRY6X
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
05.11.2025