Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԲԱՐՁՐԱՇԵՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 1995 թ. N 385

Քաղ. Երևան

«ԲԱՐՁՐԱՇԵՆԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սեփականաշնորհել «Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը՝ «Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով։

2. «Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել և պատգամավորների Արտաշատի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի տնօրինությանը հանձնել`

բնակելի շենքերը.

ավանում գտնվող բուժարանը.

տրանսֆորմատորային ենթակայանը.

խմելու ջրի տարողությունը (30 տ.).

խմելու ջրի երկաթբետոնե տարողությունը (25 խոր. մ).

ոռոգման ցանցը.

էլեկտրական լուսավորման ցանցը.

արտաքին ջրացանցը.

արտաքին կոյուղին.

բանավանի գազիֆիկացման ցանցը.

մշակույթի տունը:

3. «Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել և բաց դասական աճուրդով սեփականաշնորհել կենցաղի տունը։

4. «Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» պետական ձեռնարկության կազմից առանձնացնել և «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման կարգի համաձայն աշխատավորական կոլեկտիվին սեփականաշնորհել`

35 տեղով ճաշարանը (ֆաբրիկայից դուրս).

խանութը (ֆաբրիկայից դուրս)։

5. «Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհել հետևյալ կազմով՝

թռչնաբուծական ֆաբրիկա,

բուժարան.

բաղնիք.

կաթսայատուն։

6. «Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը համարվում են պետական սեփականություն և սեփականաշնորհման ժամանակ չեն կարող օգտագործվել որպես վճարման միջոց։

7. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը՝ 9 մլն 605 հազ. դրամ, որից ազատ բաժանորդագրության ենթակա մասը` 7 մլն 685 հազ. դրամ։

8. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի ազատ բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1537 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով։

9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովին`

ա) հաստատել «Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում։

10. Սահմանել, որ «Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

11. Սահմանել, որ «Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում։

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Բարձրաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։