ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 1995 թ. N 360
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով պետական բյուջեի սահմանափակ հնարավորություններից և պետական պատվերի ճշգրտման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերը` 6738,0 մլն դրամ ծավալով, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերում ընդգրկված օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1995 թվականի հունիսի 30-ը ավարտել նշված օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների համաձայնեցումը:
Հայաստանի Հանրապետության սպասարկող բանկերին` կատարված շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել միայն համաձայնեցված տիտղոսացուցակներին համապատասխան:
3. Պատվիրատուներին` մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը վերանայել կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը, համաձայն հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` անհրաժեշտության դեպքում 1995 թվականի 9 ամսվա արդյունքներով առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն սույն որոշմամբ նախատեսված կապիտալ շինարարության ծավալների փոփոխությունների վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 87 որոշման 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը:
6. Գաղտնի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1995 թ.
հունիսի 22-ի N 360 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
Պատվիրատուի, օբյեկտի անվանումը Հանրապետական բյուջեից իրականացվող կապիտալ ներդրումները
ընդամենը Այդ թվում` արտասահմանյան վարկերի հաշվին նախատեսվող շինարարությունում հանրապետության մասնաբաժինը
1 2 3
Ընդամենը 6738,0 2016,0
այդ թվում`
1. ՀՀ էներգիայի և վառելիքի նախարարություն 3255,0 1225,0
ՀԱԵԿ 1880,0 -
Իջևան-Բերդ բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ 100,0 -
Երկու փոքր ՀԷԿ-երի շինարարություն և վերակառուցում 30,0 -
Հրազդանի ՊՇԷԿ (Եվրոբանկի վարկ) 1030,0 1030,0
Էներգետիկայի ծրագիր (Համաշխարհային բանկի վարկ) 195,0 195,0
Բյուրեղավան ավանի բնակելի շենքերի ինժեներական հաղորդակցուղիներ 20,0 -
2. ՀՀ պարենի և մթերումների նախարարություն 30,0 -
Սպիտակի հացամթերումների կոմբինատ (էլևատոր) 30,0 -
3. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 450,0 250,0
Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա 180,0 -
Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղի ոռոգման ցանցի վերակառուցում 20,0 -
Ոռոգման ցանցերի վերակառուցում (Համաշխարհային բանկի վարկ) 250,0 250,0
4. ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն 701,0 -
Կամուրջ Խրամ գետի վրա 20,0 -
Ավտոճանապարհների և երկաթգծերի վրա սողանքների հետևանքների վերացում 225,0 -
Կամուրջ Արաքս գետի վրա 86,0 -
Երևան քաղաքի մետրոպոլիտեն 325,0 -
Երևան քաղաքի կոնտակտային ցանցի վերականգնում 25,0 -
Կամուրջ Նատանեբի գետի վրա 20,0 -
5. ՀՀ փախստականների հարցերի պետական վարչություն 230,0 230,0
Բնակարանային շինարարություն 230,0 230,0
6. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմ 420,0 -
Դավթաշենի կամուրջ 110,0 -
Հայոց ցեղասպանության թանգարան 310,0* -
7. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 300,0 300,0
«Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիր (Եվրոբանկի վարկ) 300,0 300,0
8. ՀՀ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն 12,0 -
Երևանի երիտասարդական պալատ 12,0 -
9. Գաղտնի
10. Գաղտնի
______________
* Բացի դրանից, օբյեկտի շահագործման հանձնման համար 170 մլն դրամ հատկացվում է Երքաղխորհրդի բյուջեի հաշվին, իսկ մնացած միջոցները` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:
Հայաստանի Հանրապետության
կառավարության գործերի
կառավարիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ