Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 444-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 729-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 444-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ (N 1)

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00861992) «Էքսֆիկոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (Գերմանիա, քաղաք Մայնի Ֆրանկֆուրտ, Լայպցիգերի փողոց 59Ա) 2025 թվականի հոկտեմբերի 15-ին կնքված՝ N 04/25-AM0034 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Էլեկտրոնային գնումների և մրցույթի կառավարման ծառայությունների մատուցում` 1,350 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2025 թվականի հուլիսի 7-ի «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի մասին» N 444-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

14.11.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։