ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2025 թվականի N 1588-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՊԱՐՏՆՅՈՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց 56/9 շենք, 49 հասցեի պոմպակայանը՝ 9.3 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 11042025-01-0063։ Սեփականատիրոջ բաժնեմասը շենքի ընդհանուր օգտագործման 839.8 քառ. մետր տարածքների, 9.5 քառ. մետր պարիսպի և 0.196465 հա հողամասի նկատմամբ կազմում է 93/51417) և պոմպակայանի սարքավորումներն ու Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց 22/30 ջրագիծը և կոյուղատարը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 04062025-01-0192)՝ 3721675 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ՊԱՐՏՆՅՈՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՊԱՐՏՆՅՈՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
14.11.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
նոյեմբերի 14-ի N 1588-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ ՓՈՂՈՑ 56/9 ՇԵՆՔ, 49 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ ՓՈՂՈՑ 22/30 ՋՐԱԳԾԻ ԵՎ ԿՈՅՈՒՂԱՏԱՐԻ
NN
ը/կ Անվանումը Չափման միավորը Քանակը Միավորի արժեքը (դրամ) Ընդհանուր շուկայական արժեքը
(դրամ)
Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց 56/9 շենք, 49 հասցեի պոմպակայանի
1. Պոմպակայանի տարածք քմ 9.3 2000000
2. Ջրի պոմպ CMBE 3-62 հատ 3 436,616.67 1309850
Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Գ. Հովսեփյան փողոց 22/30 ջրագծի և կոյուղատարի
3. Ջրագիծ D=63 մմ մ 120 425 51000
4. Ջրագիծ D=90 մմ մ 280 765 214200
5. Ջրաչափական հոր D=1500 մմ հատ 1 42500 42500
6. Հակահրդեհային հիդրանտի հոր D=1500 մմ հատ 1 42500 42500
7. Փականային հոր D=1500 մմ հատ 1 42500 42500
8. Կոյուղագիծ D=200 մմ մ 9 2125 19125
Ընդամենը 3721675
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
14.11.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ