ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1045-Ա
ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ԽԱՉԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝
1. ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
18.11.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1045-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏ ԽԱՉԻԿ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ժ. Անդրեասյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Դ. Դանիելյան - Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարի տեղակալ
Վ. Սիրունյան - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Դարբինյան - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Ա. Գասպարյան - Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի
տեղակալ
Դ. Առուշանյան - Շիրակի մարզպետ
Գ. Ազիզյան - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության
ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր
վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Տ. Անանիա
վարդապետ Ծատուրյան
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Ա. Կարապետյան - Գյումրու «Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական
թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Մովսիսյան - «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ջանոյան - ընտանիքի անդամը՝ որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
18.11.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ