Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ԹԻՎ 114 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հուլիսի 2025 թվականի թիվ 54 քաղ. Մինսկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի ԹԻՎ 114 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի ««Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի մասին» թիվ 114 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ն. Պետկևիչ Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 54 որոշման

ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 114 որոշման մեջ կատարվող

1. 2-րդ կետում «2025 թվականի մարտի 1-ից» բառերը փոխարինել «2028 թվականի մարտի 1-ից» բառերով։

2. 3-րդ կետում «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2028 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով։

3. Նշված որոշմամբ ընդունված՝ «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգում (ԵԱՏՄ ՏԿ 048/2019)՝

ա) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածում՝

3-րդ կետում «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2028 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.

4-րդ կետում «2027 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2030 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.

5-րդ կետում «2029 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2032 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.

բ) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 5 հավելվածում՝

1-ին աղյուսակում «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2028 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.

2-րդ աղյուսակում «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2028 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով, «2026 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2029 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.

գ) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 6 հավելվածի 8-րդ կետի առաջին պարբերության մեջ «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2028 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.

դ) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 9 հավելվածում՝

1-ին աղյուսակում «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2028 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով, «2027 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2030 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.

2-րդ աղյուսակում «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2028 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով, «2026 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2029 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով, «2028 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2031 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.

4-րդ և 5-րդ աղյուսակներում «2026 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2029 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով, «2028 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2031 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.

ե) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 12 հավելվածի 2-րդ աղյուսակում «2026 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2029 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.

զ) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 13 հավելվածում՝

տեքստում «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2028 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով, «2027 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2030 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով, «2026 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2029 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.

է) նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 14 հավելվածի 10-րդ կետում՝

երկրորդ պարբերության մեջ «2025 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2028 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.

երրորդ պարբերության մեջ «2026 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2029 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով.

չորրորդ պարբերության մեջ «2027 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2030 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերով։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։