Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՄԱՆ (ԳԱՂՏՆԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԻ 88-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հուլիսի 2025 թվականի թիվ 49 քաղ. Մինսկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՏԱՐԱԾՄԱՆ (ԳԱՂՏՆԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ) ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԻ 88-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 20-րդ ենթակետին եւ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» 2014 թվականի նոյեմբերի 12-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 71 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում սահմանափակ տարածման (գաղտնի կամ ծառայողական օգտագործման համար) փաստաթղթերի հետ աշխատելու կարգի 88-րդ կետի առաջին պարբերության «Հանձնաժողովի կոլեգիայի կողմից» բառերը փոխարինել «Հանձնաժողովի կոլեգիայի մրցակցության եւ հակամենաշնորհային հարցերի կարգավորման համար պատասխանատու անդամի կողմից» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից` Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից` Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան Ն. Պետկևիչ Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։