ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2024 թվականի թիվ 107 քաղ. Մոսկվա
ԱՌԱՆՑ ԴԵՂԱՏՈՄՍԻ ԵՎ ԴԵՂԱՏՈՄՍՈՎ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 30-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 178 որոշմամբ հաստատված՝ Առանց դեղատոմսի և դեղատոմսով բաց թողնվող դեղապատրաստուկների կատեգորիաների սահմանման կանոններում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Դեղամիջոցները, ըստ դրանց կազմի մեջ մտնող ազդող նյութերի, դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցների կատեգորիաներին դասելու կանոնների մասին» թիվ 30 հանձնարարականը ենթակա չէ կիրառման սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ Բ. Սուլթանով
«ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2024 թվականի սեպտեմբերի 17-ի
թիվ 107 որոշման
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առանց դեղատոմսի և դեղատոմսով բաց թողնվող դեղապատրաստուկների կատեգորիաների սահմանման կանոններում կատարվող
1. 14-րդ կետը լրացնել «, և պետք է համապատասխանեն առանձին ազդող նյութերի համար սահմանված հատուկ չափանիշներին՝ հավելվածի համաձայն».
2. 29-րդ կետի «դ» ենթակետում և 44-րդ կետի «ե» ենթակետում «դեղապատրաստուկների» բառը փոխարինել «դեղապատրաստուկի» բառով:
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ հավելվածով՝
ՀԱՎԵԼՎԱԾ
Առանց դեղատոմսի և դեղատոմսով բաց
թողնվող դեղապատրաստուկների
կատեգորիաների սահմանման կանոնների
ՀԱՏՈՒԿ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
որոշակի պայմանների պահպանման դեպքում առանց դեղատոմսի բաց թողնվող դեղապատրաստուկների կազմի մեջ մտնող առանձին ազդող նյութերի համար
Միջազգային չարտոնագրված անվանումը Անատոմիական-բուժական-քիմիական (ԱԲՔ) ծածկագիրը Ներմուծման ուղին Ցուցումները Լրացուցիչ տեղեկություններ բժշկական կիրառման ցուցումներում ԱԴ ԱՕԴ ՆԱՔ
Ազելաթթու D10AX03 մաշկային պատանեկան ակնե 20 տարեկանից ցածր տարիքի պացիենտներ
Ազելաստին R01AC03 ներքթային ալերգիկ ռինիտ նախազգուշացում՝ միայն կարճաժամկետ բուժման համար՝ մեծահասակների և 5 տարեկանից բարձր տարիքի երեխաների։
ԱԴ 0,14 մգ/0,14 մլ (1 փոշեցրում) 0,1 % 0,56 մգ
Ազելաստին S01GX07 աչքերի մեջ ալերգիկ կոնյուկտիվիտ նախազգուշացում՝ միայն կարճաժամկետ օգտագործման համար՝ 5 տարեկանից բարձր տարիքի անձանց համար.
ԱԴ 0,14 մգ/0,14 մլ (1 փոշեցրում) 0,14 մգ 0,56 մգ
Ալյումինիումի հիդրօքսիդ А02АВ01 ներքին ընդունման
Ալյումինիումի քլորիդ D10AX01 մաշկային
Ամբրոկսոլ R05CB06 ներքին ընդունման միջոցներ՝ հազի և մրսածության դեմ՝ էքսպեկտորանտներ, մուկոլիտիկներ 60 մգ
Ամորոլֆին D01AE16 մաշկային
Ացետիլսալիցիլաթթու N02BA01 ներքին ընդունման երեխաների համար, եթե չի բացառվում հակացուցումների հիման վրա, կիրառվում է միայն բժշկական անձնակազմի հսկողության ներքո 1 գ 4 գ
Ացետիլսալիցիլաթթու В01АС06 ներքին ընդունման տրանզիտոր իշեմիկ գրոհ 300 մգ 300 մգ
Ացետիլսալիցիլաթթու В01АС06 ներքին ընդունման ցերեբրավասկուլյար և կարդիովասկուլյար թրոմբոտիկ հիվանդությունների կանխարգելում, շունտավորումից հետո 100 մգ
Ացետիլցիստեին R05CB01 ներքին ընդունման միջոցներ՝ հազի և մրսածության դեմ՝ էքսպեկտորանտներ, մուկոլիտիկներ
Ացիկլովիր D06BB03 մաշկային Herpes labialis մեծահասակներ և 12 տարեկանից բարձր երեխաներ. Herpes labialis («մրսածության») կարճաժամկետ բուժում 5% 100 մգ
Ացիկլովիր համակցությամբ
D06BB53
մաշկային ճանապարհով
Կրկնվող Herpes labialis-ի վաղ արտահայտումների և ախտանիշների բուժում
բացառություններ՝ վերմաշկային ճանապարհով կիրառման դեպքում թերապիայի առավելագույն տևողությունը՝ 5 օր. թույլ իմունային համակարգով մեծահասակների և 12 տարեկանից բարձր երեխաներ.
ԱԴ՝ ացիկլովիր 5 % և հիդրոկորտիզոն 1 %.
ՆԱՔ՝ ացիկլովիր 100 մգ և հիդրոկորտիզոն 20 մգ: Առաջարկությունները վերաբերում են ացիկլովիր 5 % և հիդրոկորտիզոն 1 % պարունակող դեղապատրաստուկներին
Բեկլոմետազոն R01AD01 ներքթային սեզոնային ալերգիկ ռինիտ 18 տարեկանից բարձր մեծահասակներ, կարճաժամկետ թերապիա 200 մկգ 400 մկգ
Բենզալկոնի D08AJ01 մաշկային
Բենզիդամին A01AD02 կոկորդային 0,15 %
Բենզիդամին М02АА05 մաշկային ցավ և այտուցներ բութ վնասվածքներից, ցնցումներից, լյումբագոյից հետո որպես տեղային կիրառման ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ (այսուհետ՝ ՈՍՀԲՄ)՝ հոդերում, մկաններում ցավերի դեպքում
Բենզոիլ պերօքսիդ D10AE01 մաշկային acne vulgaris բուժում որպես ակնեի բուժման միջոց 10%
Բենզոկային C05AD03 մաշկային
Բենզոկային D04AB04 վերմաշկային
Բենզոկային R02AD01 կոկորդային
Բիսակոդիլ А06АВ02 ներքին ընդունման կարճաժամկետ կիրառման համար
Բիֆոնազոլ D01АС10 մաշկային
Բորաթթու D08AD մաշկային հակացուցված են մինչև 3 տարեկան երեխաներին, չքսել ընդարձակ մակերեսների վրա 3 %
Բրոմհեքսին R05CB02 ներքին ընդունման
Բուտամիրատ R05DB13 ներքին ընդունման որպես հակահազային միջոց 30 մգ 100 մգ
Բուտետամատ ներքին ընդունման 70 մգ 200 մգ
Բութիլսկոպոլամին А03ВВ01 ներքին ընդունման որպես աղեստամոքսային տրակտի (այսուհետ՝ ԱՍՏ) ֆունկցիոնալ խանգարումների բուժման միջոց 10 մգ
Բութիլսկոպոլամին А03ВВ01 ուղիղաղիքային որպես ԱՍՏ-ի ֆունկցիոնալ խանգարումների բուժման միջոց 10 մգ
Գվայֆենեզին R05CA03 ներքին ընդունման
Հեքսետիդին А01АВ12 կոկորդային
Հեքսիլրեզորցին R02AA12 կոկորդային
Գելզեմին (հասմիկ) ներքին ընդունման 0,5 մգ
Հեպարին С05ВА03 մաշկային
Հիդրոկորտիզոն С05АА01 ուղիղաղիքային հակաթութքային, հակաքորային միջոցներ որպես կորտիկոստերոիդներ պարունակող հակաթութքային միջոց 1 %
Հիդրոկորտիզոն D07AA02 մաշկային ալերգիկ շփումային դերմատիտներ, միջատների խայթոցներ նախատեսված չէ ընդարձակ մակերեսների վրա կիրառման համար. միայն մեծահասակների համար. բուժման առավելագույն տևողությունը՝ 7 օր 1 % 150 մգ
Հիդրոտալցիտ A02AD04 ներքին ընդունման
Հիմեկրոմոն А05АХ02 ներքին ընդունման որպես լեղամուղ միջոց 200 մգ
Գլիցերոլ А06АХ01 գլիցերոլ
Հոմատրոպին S01FA05 աչքերի մեջ որպես միդրիատիկ, ցիկլոպլեգիկ միջոց
Դեքվալինիումի քլորիդ R02AA02 կոկորդային
Դեկսպանտենոլ А11НА30 ներքին ընդունման
Դիկլոֆենակ М01АВ05 ներքին ընդունման ցավազրկող, հակապիրետիկ 25 մգ 75 մգ 750 մգ
Դիկլոֆենակ М02АА15 մաշկայինով 5 %
Դիմեթիլսուլֆօքսիդ М02АХ03 մաշկային որպես տեղային կիրառման միջոց՝ մկանային և հոդային ցավի դեպքում 20%
Դիմետինդեն D04AA13 մաշկային
Դիմետինդեն R06AB03 ներքին ընդունման 4 մգ 4 մգ 40 մգ
Դիֆենհիդրամին D04AA32 մաշկային
Դիֆենհիդրամին R06AA02 ներքին ընդունման շարժման հիվանդություններ (կինետոզներ) 6 տարեկանից բարձր տարիքի երեխաներ: Մտնում է հոգեներգործուն նյութերի ցանկի մեջ՝ որպես անքնության և ալերգիայի բուժման միջոց 50 մգ 50 մգ
Դիֆենիլպիրալին R06AA07 ներքին ընդունման նախազգուշացում՝ չի կիրառվում 12 տարեկանից փոքր տարիքի երեխաների համար, ընդունման տևողությունը՝ 14 օրից պակաս 2 մգ 10 մգ 100 մգ
Դոկոզանոլ D06BB11 մաշկային
Դոմպերիդոն A03FA03 ներքին ընդունման որպես ԱՍՏ-ի ֆունկցիոնալ խանգարումների բուժման միջոց.
Բացառություն՝ առանց դեղատոմսի՝ մեծահասակների և 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար
Դոմպերիդոն A03FA03 ուղիղաղիքային որպես ԱՍՏ-ի ֆունկցիոնալ խանգարումների բուժման միջոց ։
Բացառություն՝ առանց դեղատոմսի՝ մեծահասակների և 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար
Երկաթ և մուլտիվիտամիններ В03АЕ03 ներքին ընդունման նախատեսված չեն սակավարյունության բուժման համար
Երկաթ, պոլիվիտամիններ և հանքանյութեր В03АЕ04 ներքին ընդունման նախատեսված չեն սակավարյունության բուժման համար
Իբուպրոֆեն М01АЕ01 ներքին ընդունման անալգետիկ, հակապիրետիկ, հակաբորբոքային միջոց որպես ՈՍՀԲՄ 400 մգ 1200 մգ
Իբուպրոֆեն М02АА13 մաշկային անալգետիկ, հակապիրետիկ, հակաբորբոքային միջոց որպես տեղային կիրառման ՈՍՀԲՄ՝ հոդերում, մկաններում ցավերի դեպքում 5% 1200 մգ
Իդրոցիլամիդ М02АХ05 մաշկային
Իզոկոնազոլ G01AF07 հեշտոցային ով
Իզոկոնազոլ D01AC05 մաշկային որպես տեղային կիրառման հակասնկային միջոց 2%
Իզոպրոպամիդ А03АВ09 ներքին ընդունման որպես ԱՍՏ-ի ֆունկցիոնալ խանգարումների բուժման միջոց 5 մգ
Ինդոմետացին М01АВ01 մաշկային որպես ՈՍՀԲՄ
Ինդոմետացին М02АА23 մաշկային որպես տեղային կիրառման ՈՍՀԲՄ՝ հոդերում, մկաններում ցավերի դեպքում
Յոդ D08AG03 մաշկային
Կադեքսոմեր D03AX01 մաշկային որպես չորացնող միջոց վերքերը բուժելիս
Կալցիում և կոլեկալցիֆերոլ համակցությամբ А12АХ00 ներքին ընդունման բացառություն՝ բերանային կիրառման համար. ԱԴ՝ 600 ՄՄ կոլեկալցիֆերոլ
Կալցիումի կարբոնատ А02АС01 ներքին ընդունման
Կալցիումի դոբեզիլատ С05ВХ01 ներքին ընդունման քրոնիկ երակային անբավարարություն 500 մգ
Կարբինոքսամին R06AA08 ներքին ընդունման կարճաժամկետ կիրառում ալերգիկ ռինիտի դեպքում. չի կիրառվում մինչև 24 ամսական երեխաների համար
Կետոկոնազոլ D01AC08 մաշկային 2%
Կետոկոնազոլ G01AF11 հեշտոցային
Կետոպրոֆեն М01АЕ03 ներքին ընդունման բուժման առավելագույն տևողությունը՝ 5 օր 25 մգ 75 մգ 375 մգ
Կետոտիֆեն R06AX17 ներքին ընդունման նախազգուշացում՝ մեծահասակներ և 6 տարեկանից բարձր տարիքի երեխաներ 1 մգ 4 մգ 120 մգ
Կլեմաստին R06AA04 ներքին ընդունման նախազգուշացում՝ չի կիրառվում մինչև 12 տարեկան երեխաների համար Կիրառել 2 շաբաթից ոչ ավելի 1 մգ 6 մգ 20 մգ
Կլիոխինոլ D08AH30 մաշկային որպես հակասեպտիկ և դեզինֆեկտանտ՝ մաշկաբանության մեջ
Կլոբութինոլ R05DB03 ներքին ընդունման
Կլոտրիմազոլ G01AF02 հեշտոցային 2% (500 մգ)
Կլոտրիմազոլ D01AC01 մաշկային որպես տեղային կիրառման հակասնկային միջոց 1 %
Քրոմոգլիցինային թթու S01GX01 աչքերի մեջ որպես ակնաբուժական միջոց
Քրոմոգլիցինային թթու R01AC01 ներքթային սեզոնային և մշտական ալերգիկ ռինիտի կանխարգելում
Քսիլոմեթազոլին R01AA07 ներքթային քթի փակվածության, մշտական և սեզոնային ալերգիկ ռինիտի (ներառյալ պոլինոզը), սինուսիտի ախտանիշային բուժում
Լակտիտոլ A06AD12 ներքին ընդունման հակադիարեային
Լակտուլոզա A06AD11 ներքին ընդունման լուծողական որպես լուծողական․ դեղատոմսով բացթողում՝ լյարդային էնցեֆալոպաթիայի բուժման դեպքում
Լեվոկաբաստին R01AC02 ներքթային սեզոնային և մշտական ալերգիկ ռինիտի ախտանիշային բուժում որպես տեղային կիրառման դեկոգեստանտ 50 մգ
Լեվոկաբաստին S01GX02 աչքերի մեջ որպես տեղային կիրառման դեկոգեստանտ 0,05 %
Լեվոկարնիտին А16АА01 ներքին ընդունման բացառություն՝ ներքին ընդունում
Լեվոնորգեստրել G03AC03 ներքին ընդունման անհետաձգելի հակաբեղմնավորում որպես հեստագեն հակաբեղմնավորիչ միջոց․ հատուկ ցուցում՝ առանց դեղատոմսի բացթողումը՝ 2-ական դեղահաբ անհետաձգելի հակաբեղմնավորման համար 1,5 մգ 1.5 մգ
Լեվոցետիրիզին R06AE09 ներքին ընդունման ալերգիկ ռինիտ և եղնջատենդ մեծահասակներ և 6 տարեկանից բարձր տարիքի երեխաներ, բուժման առավելագույն տևողությունը՝ 10 օր 5 մգ 50 մգ
Լիդոկաին C05AD01 մաշկային որպես տեղային անեսթետիկներ պարունակող հակաթութքային միջոց
Լիդոկաին D04AB01 մաշկային
Լիդոկաին R02AD02 կոկորդային որպես անզգայացնող (անեսթետիկ)՝ ըմպանի լորձաթաղանթին քսելու համար
Լոբելին ներքին ընդունման 3 մգ (0.5 %)
Լոպերամիդ A07DA03 ներքին ընդունման 2 մգ 40 մգ
Լորատադին R06AX13 ներքին ընդունման որպես հակահիստամինային միջոց 10 մգ 10 մգ 300 մգ
Մալատիոն Р03АХ03 մաշկային որպես ոջիլների դեմ միջոց 1 %
Մեբենդազոլ Р02СА01 ներքին ընդունման 100 մգ
Մեկլոզին R06AE05 ուղիղաղիքային
Մեկլոզին R06AE05 ներքին ընդունման շարժման հիվանդություններ (կինետոզներ) նախազգուշացում՝ մեծահասակներ և 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներ 50 մգ
Մեթոքսամին С01СА10 ներքթային
Միկոնազոլ А07АС01 կոկորդային
Միկոնազոլ D01AC02 մաշկային 250 մգ (2 %)
Միկոնազոլ G01AF04 հեշտոցային 250 մգ (2 %)
Միկոնազոլ հիդրոկորտիզոնի հետ համակցությամբ D01AC52 մաշկային 2 % միկոնազոլ և 1 % հիդրոկորտիզոն 2%
Մինօքսիդիլ D11AX01 մաշկային 18-65 տարեկան տղամարդկանց և կանանց անդրոգենային ալոպեցիայի բուժում 2%
Մուլտիէնզիմներ (լիպազներ, պրոտեազներ և այլն) А09АА02 ներքին ընդունման անսահմանափակ երկարատև որպես մոնոթերապիա օգտագործելու դեպքում, բոլոր այլ դեպքերում՝ բժշկի հսկողության ներքո
Նապրօքսեն М01АЕ02 ներքին ընդունման անալգետիկ, հակապիրետիկ, հակաբորբոքային միջոց որպես ՈՍՀԲՄ 200 մգ 600 մգ
Նապրօքսեն М02АА12 մաշկային ցավազրկող, հակապիրետիկ, հակաբորբոքային միջոց որպես տեղային կիրառման ՈՍՀԲՄ՝ հոդերում, մկաններում ցավերի դեպքում 10% 600 մգ
Նատրիումի սելենատ А12СЕ01 ներքին ընդունման
Նատրիումի ֆտորիդ А01АА30 ներքին ընդունման
Նաֆազոլին R01AA08 ներքթային
Նաֆազոլին R01AB02 ներքթային
Նաֆազոլին S01GA01 աչքերի մեջ
Նեոմիցին S01AA03 աչքերի մեջ որպես հակամանրէային ակնաբուժական միջոց
Նեոմիցին, բացիտրացինը համակցությամբ D06AX04 մաշկային միայն մեծահասակների և 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների շրջանում կիրառման համար. չքսել ընդարձակ մակերեսների վրա
Նիկոտին N07BA01 ներքթային որպես նիկոտինային կախվածության բուժման միջոց
Նիկոտին N07BA01 ենթալեզվային որպես նիկոտինային կախվածության բուժման միջոց
Նիկոտին N07BA01 անդրմաշկային ճանապարհով որպես նիկոտինային կախվածության բուժման միջոց
Նիստատին D01AA01 ներքին ընդունման անհրաժեշտ է նախնական խորհրդակցություն բժշկի հետ 100 000 ՄՄ
Նիստատին G01AA01 հեշտոցային հեշտոցային կանդիդոզի բուժում որպես հակաինֆեկցիոն միջոց՝ բացառելով կորտիկոստերոիդների և հակաբիոտիկների հետ համակցությունը
Նիտրոֆուրալ D08AF01 մաշկային որպես հակասեպտիկ և դեզինֆեկտանտ 0.2 %
Նիտրոֆուրալ D09AA03 մաշկային որպես բժշկական (քսուքային) վիրակապեր՝ վերքերը բուժելիս 0.2 %
Նիֆլումաթթու М02АА17 վերմաշկային որպես տեղային կիրառման ՈՍՀԲՄ՝ հոդերում, մկաններում ցավերի դեպքում 3%
Օքսիկոնազոլ D01AC11 մաշկային որպես տեղային կիրառման հակասնկային միջոց
Օքսիմետազոլին S01GA04 աչքերի մեջ
Օքսոմեմազին R06AD08 ներքին ընդունման նախազգուշացում՝ մեծահասակների և 12 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար 4 մգ 10 մգ
Օմեպրազոլ А02ВС01 ներքին ընդունման ռեֆլյուքսի և այրոցի բուժում 20 մգ 20 մգ 280 մգ
Օմոկոնազոլ DO1АС13 մաշկային
Օրլիստատ А08АВ01 ներքին ընդունման
Օրցիպրենալին R03CB03 ներքին ընդունման որպես ասթմայի և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունների բուժման միջոց 20 մգ
Պանտոպրազոլ А02ВС02 ներքին ընդունման այրոց, թթվի ռեգուրգիտացիա, ռեֆլյուքսի կարճատև թերապիա նախազգուշացում՝ առանց բժշկի հետ խորհրդատվության բուժումը չպետք է գերազանցի 4 շաբաթը 20 մգ 20 մգ 280 մգ
Պապավերին A03AD01 ներքին ընդունման որպես աղիների ֆունկցիոնալ խանգարումների բուժման միջոց 50 մգ
Պարացետամոլ N02BE01 ներքին ընդունման ՆԱՔ < 10գ, որպես ցավազրկող 1 գ 10 գ
Պենտօքսիվերին R05DB05 ներքին ընդունման միայն մեծահասակների համար
Պենցիկլովիր D06BB06 մաշկային Herpes labialis մեծահասակներ և 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներ. Herpes labialis-ի («մրսածության») վաղ ախտանիշների կարճաժամկետ բուժման համար 1 % 20 մգ
Պիրանտել Р02СС01 ներքին ընդունման որպես հականեմատոդային միջոց 250 մգ
Պիրիդոքսին А11НА02 ներքին ընդունման
Պիրօքսիկամ М02АА07 մաշկային ցավ և այտուցներ բութ վնասվածքներից, ցնցումներից, լյումբագոյից հետո որպես տեղային կիրառման ՈՍՀԲՄ՝ հոդերում, մկաններում ցավերի դեպքում 0,5 %
Պովիդոն-յոդ G01AX11 հեշտոցային
Պոլիդոկանոլ С05ВВ02 մաշկային 10% (20 մգ) 100 մգ
Պրամոկային D04AB07 մաշկային
Պրոկային C05AD05 մաշկային
Պրոպիֆենազոն N02BB04 ներքին ընդունման 1 գ
Պսևդոէֆեդրին R01BA02 ներքին ընդունման որպես քթի դեկոգեստանտ 60 մգ
Ռանիտիդին А02ВА02 ներքին ընդունման որպես խոցային հիվանդության և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության բուժման միջոց 75 մգ
Ռացեկադոտրիլ А07ХА04 ներքին ընդունման սուր փորլուծության բուժում միայն մեծահասակների համար. կարճաժամկետ բուժում, 3 օրից ոչ ավելի, առավելագույնը՝ 300 մգ/օր
Ռետինոլ А11СА01 ներքին ընդունման որպես մոնոթերապիա, և վիտամին D-ի հետ համակցությամբ 10 000 ՄՄ
Սելենի միացություններ D11AC03 մաշկային
Սելենի սուլֆիդ D01AE13 մաշկային
Արծաթի նիտրատ D08AL01 մաշկային
Սիլիմարին А05ВА03 ներքին ընդունման
Սուքսիբուզոն М02АА22 մաշկային որպես տեղային կիրառման ՈՍՀԲՄ՝ հոդերում, մկաններում ցավերի դեպքում
Սուլկոնազոլ D01AC09 մաշկային
Արծաթի սուլֆադիազին D06BA01 մաշկային ոչ մեծ այրվածքներ միայն մեծահասակների համար. քսում ոչ մեծ օջախների վրա՝7 օրից ոչ ավելի 1 % 50 մգ 50 մգ
Սուլֆամետիզոլ S01AB01 աչքերի մեջ որպես ակնաբուժական, հակաինֆեկցիոն միջոց
Սուլֆացետամիդ S01AB04 աչքերի մեջ որպես ակնաբուժական, հակաինֆեկցիոն միջոց
Տերբինաֆին D01AE15 մաշկային 1 %
Տետրակային C05AD02 մաշկային
Տետրակային D04AB06 մաշկային
Թիաբենդազոլ Р02СА02 ներքին ընդունման որպես հականեմատոդային միջոց 50 մգ
Թիամին (վիտամին B1) A11DA01 ներքին ընդունման բացառություններ՝ միայն ներքին ընդունման համար
Թիեմոնիումի յոդիդ А03АВ17 ներքին ընդունման որպես ԱՍՏ-ի ֆունկցիոնալ խանգարումների բուժման միջոց 30 մգ
Տիոկոնազոլ D01AC07 մաշկային որպես տեղային կիրառման հակասնկային միջոց 1 %
Տոկոֆերոլ (վիտամին Е) А11HА03 ներքին ընդունման
Տոլնաֆտատ D01AE18 մաշկային
Տրիամցինոլոն А01АС01 կոկորդային միայն մեծահասակների համար. կարճաժամկետ կիրառում՝ 5 օրից ոչ ավելի 0,5 %
Տրիկլոզան D08AE04 մաշկային
Տրիօքսիզալեն D05BA01 ներքին ընդունման որպես համակարգային ընդունման հակափսորիատիկ միջոց 5 մգ
Տրիպրոլիդին R06AX07 ներքին ընդունման
Տրոքսերուտին С05СА04 մաշկային
Տրոմանտադին D06BB02 մաշկային Herpes labialis վաղ փուլերի կարճաժամկետ թերապիայի համար (մինչև վեզիկուլների ձևավորումը) մեծահասակներ և 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներ. միայն վաղ ապլիկացիայի համար, համակարգային աբսորբման և անցանկալի ազդեցության ցածր ռիսկ 1 % 2 գ
Ունդեցիլային թթու D01AE04 մաշկային մարզիկի ոտնաթաթի բուժում և կանխարգելում
Ֆամոտիդին А02ВА03 ներքին ընդունման որպես խոցային հիվանդության և գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս հիվանդության բուժման միջոց 10 մգ
Ֆելբինակ М02АА08 մաշկային 3 %
Ֆենիլբուտազոն М02АА01 մաշկային որպես տեղային կիրառման ՈՍՀԲՄ՝ հոդերում, մկաններում ցավերի դեպքում
Ֆենիլէֆրին R01AA04 ներքթային որպես քթի դեկոնգեստանտ
Ֆենտիկոնազոլ D01АС12 մաշկային
Ֆեպրազոն М02АА16 մաշկային որպես տեղային կիրառման ՈՍՀԲՄ՝ հոդերում, մկաններում ցավերի դեպքում
Ֆլուկոնազոլ D01АС15 մաշկային
Ֆլուրբիպրոֆեն М01АЕ09 կոկորդային
Ֆլուրբիպրոֆեն R02AX01 կոկորդային միայն մեծահասակների համար
Ֆլուտրիմազոլ D01АС16 մաշկային
Ֆլուֆենամաթթու M01AG03 մաշկային որպես ՈՍՀԲՄ 4%
Ֆոլաթթու В03ВВ01 ներքին ընդունման 4 մգ
Ֆրամիցետին D09AA01 մաշկային դեղորայքային (քսուքային) վիրակապերի տեսքով՝ որպես հակաինֆեկցիոն միջոց
Քինիզոկային D04AB05 մաշկային
Քլորֆենամին R06AB04 ներքին ընդունման սեզոնային ալերգիկ ռինիտ, կոնյուկտիվիտ նախազգուշացում՝ կարճաժամկետ կիրառում, 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներ 4 մգ 24 մգ 80 մգ
Ցետիրիզին R06AE07 ներքին ընդունման 10 մգ 10 մգ 300 մգ
Ցիկլիզին R06AE03 ներքին ընդունման շարժման հիվանդություն (կինետոզ) որպես հակահիստամինային միջոց 50 մգ
Ցիկլոպիրոքս D01AE14 մաշկային
Ցիմետիդին А02ВА01 ներքին ընդունման 200 մգ
Ցինկ պարունակող միջոցներ D02AB մաշկային
Ցիննարիզին N07CA02 ներքին ընդունման որպես գլխապտույտի և վեստիբուլյար խանգարումների բուժման միջոց 5 մգ
Ցինխոկային D04AB02 մաշկային
Ցինխոկային C05AD04 մաշկային
Ցիպրոհեպտադին R06AX02 ներքին ընդունման ալերգիկ ռինիտ, կոնյուկտիվիտ նախազգուշացում՝ արգելված է ալկոհոլի միաժամանակյա օգտագործումը, ցուցված է մեծահասակներին և 12 տարեկանից բարձր տարիքի երեխաներին 4 մգ 12 մգ 360 մգ
Էկոնազոլ D01AC03 մաշկային որպես տեղային կիրառման հակասնկային միջոց 2%
Էրգոտամին N02CA02 ներքին ընդունման որպես հակամիգրենային միջոց 0,6 մգ
Էրգոտամին N02CA02 ուղիղաղիքային որպես հակամիգրենային միջոց 0,6 մգ
Էթիլէֆրին С01СА01 ներքին ընդունման որպես սրտախթանող միջոց 5 մգ
Էթոֆենամատ М02АА06 մաշկային ցավ և այտուցներ բութ վնասվածքներից, ցնցումներից, լյումբագոյից հետո որպես տեղային կիրառման ՈՍՀԲՄ՝ հոդերում, մկաններում ցավերի դեպքում
Էֆեդրին R01AB05 ներքթային որպես տեղային կիրառման սիմպատոմիմետիկ՝ առանց կորտիկոստերոիդների հետ համակցության 2%
Էֆեդրին R01AA03 ներքթային որպես տեղային կիրառման սիմպատոմիմետիկ՝ չհամակցված 2%
________________
Ծանոթագրություն. Սույն ցանկում օգտագործվում են հապավումներ, որոնք նշանակում են հետևյալը՝
ԱԴ՝ դեղաձևի առավելագույն դոզավորում (կոնցենտրացիա).
ԱՕԴ՝ առավելագույն օրական դեղաչափ, որը նշված է դեղապատրաստուկի բժշկական կիրառման հրահանգում.
ՆԱՔ՝ ազդող նյութի առավելագույն քանակն է՝ դեղապատրաստուկի սպառողական փաթեթվածքում:»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: