Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ կետերով.
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ կետերով.
«2) համայնքի ղեկավարն աջակցում է կրթահամալիրների՝ որպես համայնքային կենտրոնների գործունեության զարգացմանը.
3) համայնքի ղեկավարն աջակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման, ինչպես նաև համայնքում գործող խնամակալության և հոգաբարձության մարմին ուղղորդված երեխային հանրակրթության մեջ ներգրավելու աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի և շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ:»: