Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-02-22-ից մինչև 2020-10-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 10. Պատասխանատվությունը Պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար

գործել է մինչև 2020-10-03Բացել ARLIS-ում

Հոդված 10. Պատասխանատվությունը Պաշտպանի գործունեությանը խոչընդոտելու համար

1. Պաշտպանի գործունեությանը օրենքով չնախատեսված ցանկացած միջամտություն արգելվում է:

2. Պաշտպանին Սահմանադրությամբ և սույն օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը ցանկացած ձևով խոչընդոտելը, ինչպես նաև Պաշտպանին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում են քրեական պատասխանատվություն։

3. Պաշտպանի պահանջած նյութերը, փաստաթղթերը, տեղեկությունները կամ պարզաբանումները սույն օրենքով սահմանված ժամկետներում չտրամադրելն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

(10-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-355-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։