Հոդված 37. Պաշտպանի աշխատակազմի քարտուղարությունը
Հոդված 37. Պաշտպանի աշխատակազմի քարտուղարությունը
1. Քարտուղարությունը բաղկացած է գլխավոր քարտուղարից, քաղաքացիական ծառայողներից, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանցից:
2. Քարտուղարության կառուցվածքում ներառվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նրա կառուցվածքային ստորաբաժանումները:
3. Գլխավոր քարտուղարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Պաշտպանը։
4. Քարտուղարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Պաշտպանի հաստատած կանոնադրության հիման վրա:
5. Գլխավոր քարտուղարն իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ:
6. Քարտուղարությունն աջակցում է Պաշտպանի, նրա աշխատակազմի ստորաբաժանումների, ինչպես նաև Պաշտպանի խորհրդականների, օգնականների և մամուլի քարտուղարի գործունեության լիարժեք և արդյունավետ իրականացմանը:
(37-րդ հոդվածը փոփ. 13.06.18 ՀՕ-355-Ն, խմբ., փոփ. 21.01.20 ՀՕ-15-Ն)