Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ

Հոդված 20. Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը և մշտադիտարկումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20. Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը և մշտադիտարկումը

1. Երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականությունը, այդ թվում՝ համատեղ միջոլորտային միջոցառումները, սահմանվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով (այսուհետ՝ համալիր ծրագիր): Համալիր ծրագիրն ապահովում է երեխայի իրավունքների ապահովման, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հանդիսանում է երեխայի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ միջազգային պարտավորությունների մշտադիտարկման գործիք:

2. Համալիր ծրագրի նախագիծը մշակում է սոցիալական պաշտպանության ոլորտում լիազոր պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համալիր ծրագիրը հաստատում է Կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։