Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 14. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերը
1. Հարկային ծառայողին հարկային ծառայությունից ազատելու հիմքերն են՝
1) հարկային ծառայողի անձնական դիմումը.
2) սույն օրենքի 13-րդ հոդվածի սահմանափակումները չպահպանելը.
3) հարկային ծառայողին պաշտոնի նշանակման՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.
4) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 20-րդ հոդվածի տասներկուերորդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքը.
5) հարկային ծառայողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
6) սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված դեպքերը.
7) սույն օրենքի 19-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ փորձաշրջանը չանցնելը.
8) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան չորս ամիս աշխատանքի չներկայանալը (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը).
9) սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.
10) եկամուտների հայտարարագիր չներկայացնելը.
11) հարկային ծառայողների հաստիքները կրճատվելը:
2. Հարկային ծառայությունից ազատվելու դեպքում հարկային ծառայողը հարկային մարմին է հանձնում իր ծառայողական վկայականը, իրեն ամրագրված զենքը, համազգեստը և պաշտոնական պարտականությունների կատարման հետ կապված այլ միջոցներ:»: