ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2025 թվականի N 1638-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան) հասցեում բնակվող քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն՝ նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացած հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում, կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
20.11.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
նոյեմբերի 20-ի N 1638-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN
ը/կ Բնակելի տարածքի անվանումը և հասցեն Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը Անձնա-գրային տվյալները Մակե- րեսը
(քմ) Սկզբնա-կան արժեքը (դրամ) Սեփա-կանության իրավունքով կամ ընդհանուր սեփա-կանության իրավունքով
տրվող Հողամասը
1․ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4 հանրակացարան (ճարտարագի-տական քոլեջի հանրակացարան)
բնակարան 619 Թերզյան Հովհաննես Ավետիսի
Թերզյան Գոհար Մարտինի AV0248860 տրված՝ 08․06․2022 թ․, 019-ի
կողմից
AR0297145 տրված՝ 18.05.2017 թ., 019-ի
կողմից 34,8 քմ 398,607.9 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատաս- խան բաժնեմասերով
2. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4
հանրակացարան
(ճարտարագի-տական քոլեջի հանրակացարան)
բնակարան 509 Թերզյան Գարեգին Ավետիսի
Հարությունյան Մելանյա Մարտինի AV0248859 տրված՝ 08․06․2022 թ․, 019-ի
կողմից
AL0574447 տրված՝
11.01.2024 թ., 019-ի
կողմից 55,4 քմ 634,565.4 ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով,
հավասար
բաժիններով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝
համապատաս-
խան
բաժնեմասերով
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
20.11.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ