ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2024 թվականի N 40-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում հաշվառված՝ քաղ. Երևան, Թբիլիսյան խճուղի 5, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարագիտական քոլեջի հանրակացարան), Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2/1 և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, Արևածագ գյուղի ուսուցչի տուն, 12 փողոց, տուն 1 հասցեներում բնակվող քաղաքացիներին օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով, հողամասը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ համապատասխան բաժնեմասերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սահմանված կարգի համաձայն նվիրատվությամբ տրամադրվող բնակելի տարածքները որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց (անհրաժեշտության դեպքում) հետո ապահովել սույն որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների նվիրատվությունը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված հատակագիծը (ցանկում նշված մակերեսների տարբերություններ առաջանալու դեպքում հիմք ընդունել նշված հասցեների սահմանված կարգով գրանցված համապատասխան վկայականի հատակագծի մակերեսը՝ մինչև 3% թույլատրելի շեղումով) հավելվածում նշված բնակիչների կողմից ներկայացվելուց հետո վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
11.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
հունվարի 11-ի N 40-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN
ը/կ Բնակելի տարածքի անվանումը և հասցեն Բնակիչների ազգանունը, անունը, հայրանունը Անձնագրային տվյալները Մակե-
րեսը
(քմ)
Սկզբնական արժեքը (դրամ) Սեփակա-նության իրավունքով կամ ընդհանուր սեփակա-նության
իրավունքով տրվող Հողամասը
1. Քաղ․ Երևան,
Թբիլիսյան խճուղի 5
(Երևանի պետ.
էլեկտրատեխնի-
կական քոլեջի
հանրակացարանա-
յին մասնաշենք)
հանրակացարան,
բն. 213 Մարկոսյան Լուիզա
Գևորգի
Լուլուկյան Արտակ
Ալբերտի AU0244649, տրված՝ 26.04.2021 թ., 004-ի կողմից AT0552757, տրված՝
31․08.2020 թ., 004-ի կողմից 17․9 52,787.1 ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով, հավասար բաժիններով ընդհանուր
բաժնային
սեփակա-
նության
իրավունքով՝
համապա-
տասխան
բաժնեմա-
սերով
2. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարա-
գիտական քոլեջի հանրակացարան), 405ա բնակարան Բադալյան Նորա Մնացականի
Բոզոյան Ռադիկ Ռազմիկի
Բոզոյան Թինա
Ռազմիկի AV0622013, տրված՝ 31.01.2023 թ., 019-ի կողմից
Ծնված՝ 24․07․2018 թ․
Ծնված՝ 23․03․2020 թ. 16․6 190,140.55 ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով, հավասար բաժիններով ընդհանուր
բաժնային
սեփակա-
նության
իրավունքով՝
համապա-
տասխան
բաժնեմա-
սերով
3. Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4-րդ շենք (ճարտարա-
գիտական քոլեջի հանրակացարան), 712ա բնակարան Հովհաննիսյան Դոնարա Դավթի AS0424584, տրված՝ 14.11.2018 թ., 019-ի կողմից 13,9 159,214.08 սեփակա-նության իրավունքով ընդհանուր
բաժնային
սեփակա-
նության
իրավունքով՝
համապա-
տասխան
բաժնեմա-
սերով
4․ Սյունիքի մարզ, քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2/1 հասցեի հանրակացարան, բն. 418 Գյուլգունց Մերի Արթուրի
Աթաբեկյան Ալեն Մհերի
Աթաբեկյան Աիդա Մհերի AL0372266, տրված՝ 04․08.2023 թ., 032-ի կողմից
Ծնված՝ 11․03․2011 թ․
Ծնված՝ 09․10․2012 թ․ 33․6 393,699.6 ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով, հավասար բաժիններով ընդհանուր
բաժնային
սեփակա-
նության
իրավունքով՝
համապա-
տասխան
բաժնեմա-
սերով
5․ Լոռու մարզ, Արևածագ գյուղի ուսուցչի տուն, 12 փողոց, տուն 1,
բն. 2 Գևորգյան Դավիթ Խորենի
Գևորգյան Խորեն Հարությունի
Գևորգյան Հարություն
Խորենի AU0605927, տրված՝ 03․02.2022 թ., 055-ի կողմից
AV0343260, տրված՝
28․07.2022 թ., 055-ի կողմից
AP0590402, տրված՝ 04․10.2016 թ., 055-ի կողմից 65.42 7,188․00 ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով, հավասար բաժիններով ընդհանուր բաժնային սեփակա-նության իրավունքով՝
համապա-տասխան բաժնեմա-սերով
(հավելվածը փոփ. 20.11.25 N 1626-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
11.01.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ