Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/18-07/1-Դ-38999-339 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 4641-Ա «14» նոյեմբերի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/18-07/1-Դ-38999-339 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «ԱԴԱՄԻՈՒՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արա Բաղշեցյանի լիազորված անձ Վարդգես Գրիգորյանի 2025 թվականի հոկտեմբերի 6-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետի 4-րդ ենթակետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով`

1. Երևանի քաղաքապետի կողմից 2023 թվականի հունիսի 16-ին տրված թիվ 01/18-07/1-Դ-38999-339 նախագծման թույլտվության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 9.3-րդ կետից` «աստիճանաձև լուծումներով» բառերը հանել.

2) 9.5-րդ կետից` «Ճանապարհների և սալվածքների համար մինչև 20%» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։