Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

9 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2243-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված` Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)`

հազ. հեկտար, որից` ոռոգվող

Հանրապետության տարածքը 2974.3 232.9

այդ թվում`

1.1. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը` ըստ նպատակային նշանակության`

ա) գյուղատնտեսական նշանակության հողեր 2135.3 179.7

որից` վարելահող 457.7 145.0

բազմամյա տնկարկ 29.0 28.2

խոտհարք 127.8 3.1

արոտ 885.1 2.1

այլ հողեր 635.7 1.3

բ) բնակավայրերի հողեր 133.9 51.1

որից` տնամերձ և այգեգործական

(ամառանոցային) հողեր 84.2 48.5

գ) արդյունաբերության, ընդերքօգտագործման

և այլ արտադրական նշանակության հողեր 20.9 0.1

դ) էներգետիկայի, տրանսպորտի, կապի և

կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր 9.1 -

ե) հատուկ պահպանվող տարածքների հողեր 187.8 0.7

զ) հատուկ նշանակության 29.5 -

է) անտառային 398.0 1.4

ը) ջրային 22.1 -

թ) պահուստային (այդ թվում` նպատակային նշանակությունը

դեռևս չճշտված) 37.7 -

1.2. Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդը` ըստ սեփականության սուբյեկտների`

ա) քաղաքացիների` 486.8

բ) իրավաբանական անձանց` 0.6

գ) համայնքային` 775.9

դ) պետական` 1711.0

ընդամենը` հանրապետությունում 2974.3

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ավարտել Հայաստանի Հանրապետության մնացած 238 համայնքների և Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի սկզբնական հաշվառման աշխատանքներն ու 2006 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2005 թ. դեկտեմբերի 29

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։