Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

18 նոյեմբերի 2025 թ. N 451-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթի 1-ին փողոցը (սկսում է Արշակունյաց պողոտայից, հատում Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, հասնում մինչև Արտաշատի խճուղի)՝ փակուղիներով՝ 1-ին փակուղի (սկսում է Նորագավիթ 1-ին փողոցի 7/2 հասցեից հասնում մինչև 1-ին փակուղի 27Ա հասցե), 2-րդ փակուղի (սկսում է Նորագավիթ 1-ին փողոցի 21 հասցեից հասնում մինչև 2-րդ փակուղի 44 տուն), 3-րդ փակուղի (սկսում է Նորագավիթ 1-ին փողոց 42-44 տներից, ավարտվում 3-րդ փակուղի 4-րդ տան մոտ), 4-րդ փակուղի (սկսում է Նորագավիթ 1-ին փողոցի 165/1 հասցեից հասնում մինչև 4-րդ փակուղի 10 տուն), 5-րդ փակուղի (սկսում է Նորագավիթ 1-ին փողոցի 5-րդ փակուղու 1-ին տնից հասնում մինչև 9/3 տուն), անվանակոչել հայ նշանավոր բռնցքամարտիկ, Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի անվամբ՝ «Վլադիմիր Ենգիբարյան փողոց», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 1-ին փակուղի», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 2-րդ փակուղի», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 3-րդ փակուղի», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 4-րդ փակուղի», «Վլադիմիր Ենգիբարյան փողոց, 5-րդ փակուղի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

2025 թ. նոյեմբերի 18

Երևան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։