Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 1103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2271-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի

N 1103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմանները, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) միջին ժամկետայնության արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը, Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման պայմաններն ու Հայաստանի Հանրապետության պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգը հաստատելու մասին» N 1103-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշման NN 2, 4 և 6 հավելվածները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41.1-րդ կետով.

«41.1. Որպես դիլեր կարող է գործել նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են թողարկողի, բանկի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջև կնքված եռակողմ պայմանագրով».

բ) որոշման N 8 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 40.1-րդ կետով.

«40.1. Որպես դիլեր կարող է գործել նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը: Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են թողարկողի, բանկի և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջև կնքված եռակողմ պայմանագրով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունվարի 8

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։