ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մայիսի 1992 թվականի N 292
Քաղ. Երևան
ԱՐՄԱՎԻՐԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ «ԱԶՆԱՎՈՒՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՈՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ, և գործողության մեջ դնել 6 ամսականից մինչև երկուսուկես տարեկան երեխաների մանկական սննդի սահմանային մանրածախ գները, համաձայն N 1 հավելվածի:
2. Թույլատրել 1991 թվականին գնված հումքից արտադրված 40 տոննա մանկական սնունդն իրացնել մանկական հիմնարկներին սահմանային մանրածախ գներով, համաձայն N 2 հավելվածի, և սահմանել առևտրական զեղչ` 5 տոկոսի չափով:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` 15-օրյա ժամկետում մշակել մանկական սննդի իրացման մեխանիզմը:
4. Ազատել մանկական սնունդն ավելացված արժեքի հարկից:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 1992 թվականի հունվարի 4-ի «Շուկայական ազատ գների և սակագների մասին» N 1 որոշման N 2 հավելվածում մանկական սննդի գործող գնի նկատմամբ կիրառվող սահմանային գործակիցը:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1992 թ.
մայիսի 14-ի N 292 որոշման
ԱՐՄԱՎԻՐԻ ՊԱՀԱԾՈՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ «ԱԶՆԱՎՈՒՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՈՎ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԸ
Թիթեղյա տարայի
պարունակությունը
(գրամներով) Մանրածախ գինը 1 միավորի համար,
ներառյալ թիթեղյա տարայի արժեքը`
առանց ավելացված արժեքի հարկի
(ռուբ. և կոպ.)
«Մանուկ» վիտամիններով հագեցված
մանկական սնունդ, փոշի
«Կարտոֆիլ-գազար» 250 55-00
«Գազար-լոլիկ» 250 53-00
«Կարտոֆիլ-ձուկ» 250 63-00
«Խնձոր-ծիրան» 250 55-00
«Դեղձ-տանձ» 250 54-00
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1992 թ.
մայիսի 14-ի N 292 որոշման
1991 ԹՎԱԿԱՆԻՆ ԳՆՎԱԾ ՀՈՒՄՔԻՑ ԱՐՏԱԴՐՎՈՂ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԸ
Թիթեղյա տարայի
պարունակությունը
(գրամներով) Մանրածախ գինը 1 միավորի համար,
ներառյալ թիթեղյա տարայի արժեքը`
առանց ավելացված արժեքի հարկի
(ռուբ. և կոպ.)
«Մանուկ» վիտամիններով հագեցված
մանկական սնունդ, փոշի
«Կարտոֆիլ-գազար» 250 25-00
«Գազար-լոլիկ» 250 24-00
«Կարտոֆիլ-ձուկ» 250 27-00
«Խնձոր-ծիրան» 250 25-00
«Դեղձ-տանձ» 250 24-00
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ