Գլուխ II · ԵՐԵԽԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 12. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը
Հոդված 12. Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը
Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու և նրանց հետ համատեղ ապրելու իրավունք` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն` ելնելով երեխայի կենսական շահերից:
Պետությունը և նրա համապատասխան մարմինները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման կազմակերպման և ընտանիքներից երեխաների բաժանման ռիսկերի կանխարգելման ծրագրերը:
(12-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-14-Ն, լրաց. 09.06.22 ՀՕ-273-Ն)