Հոդված 33. Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը
Հոդված 33. Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը
(վերնագիրը խմբ. 13.09.23 ՀՕ-274-Ն)
1. Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի վերլուծությունը, առաջնահերթությունները, ֆինանսական աղբյուրներն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջընթացի ցուցանիշները, ելակետային և թիրախային արդյունքները, իրականացվելիք աշխատանքների մշտադիտարկման ընթացակարգը սահմանվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով (այսուհետ՝ համալիր ծրագիր): Համալիր ծրագիրն ապահովում է երեխայի իրավունքների ապահովման, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական և արդյունավետ իրականացումը:
2. Համալիր ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(33-րդ հոդվածը խմբ. 13.09.23 ՀՕ-274-Ն)
(13.09.23 ՀՕ-274-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)