Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 սեպտեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 12106274

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ

29 օգոստոսի 2006 թ.

ք. Երևան N 11-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 26.11.25 N 32-Ն)

Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով և 19-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ պարբերությամբ՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

Հաստատել համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը՝ համաձայն հավելվածի:

(հրամանը փոփ. 26.11.25 N 32-Ն)

Հ. Աբրահամյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության

տարածքային կառավարման

նախարարի

2006 թ. օգոստոսի 29-ի

N 11-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 26.11.25 N 32-Ն)

1. Համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմվում են «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին (այսուհետ` օրենք) և սույն կարգին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 26.11.25 N 32-Ն)

2. Հարցաշարերը կազմում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմը:

(2-րդ կետը խմբ. 12.12.08 N 05-Ն, լրաց. 26.11.25 N 32-Ն)

3. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը պարունակում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներ, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրություններ:

4․ Համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար համայնքայյին ծառայության ատեստավորման անցկացման համար կազմված հարցաշարերն ընդգրկում են`

1) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի համար` առնվազն 120 հարց (խնդիր).

2) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի համար` առնվազն 90 հարց (խնդիր).

3) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի համար՝ առնվազն 60 հարց (խնդիր):

(4-րդ կետը փոփ. 12.12.08 N 05-Ն, խմբ. 26.11.25 N 32-Ն)

5. Հարցաշարերի հարցերը (խնդիրները) ընդգրկում են հետևյալ բնագավառները`

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն` 10 տոկոս.

բ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրություն` 20 տոկոս.

գ) տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ 70 տոկոս:

դ) (ենթակետն ուժը կորցրել է 12.12.08 N 05-Ն)

(5-րդ կետը փոփ. 12.12.08 N 05-Ն)

6. Ատեստավորումն անցկացվելուց առնվազն մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց միանշանակ ճիշտ պատասխաններով հրապարակվում են (դրանք կարող են փակցվել համայնքում՝ տեսանելի տեղում):

(6-րդ կետը լրաց. 12.12.08 N 05-Ն, 21.07.09 N 11-Ն, փոփ. 22.05.12 N 05-Ն, 26.11.25 N 32-Ն)

7. Հարցաշարերից հարցերի (խնդիրների) ընտրությունը կատարվում է համակարգչի միջոցով:

8. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Համայնքի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:

(8-րդ կետը փոփ. 12.12.08 N 05-Ն, լրաց. 21.07.09 N 11-Ն, փոփ. 22.05.12 N 05-Ն, 26.11.25 N 32-Ն)

9. Համակարգչում առանձին զետեղվում են նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) 3 կամ 4 ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

10. Համակարգչային ծրագրի միջոցով թեստերը կազմվում են համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)՝ պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխանները և միասնականացնում:

11․ Համայնքային ծառայողների ատեստավորման համար կազմված թեստերում ընդգրկվող հարցերի (խնդիրների) քանակը հետևյալն է`

1) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի համար՝ 40 հարց (խնդիր).

2) համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի համար՝ 30 հարց (խնդիր).

3) համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների խմբի համար՝ 20 հարց (խնդիր):

(11-րդ կետը փոփ., լրաց. 12.12.08 N 05-Ն, խմբ. 26.11.25 N 32-Ն)

11․1 Թեստերում ընդգրկվում են սույն կարգի 5-րդ կետում նշված տոկոսային հարաբերակցությամբ բնագավառների հարցեր (խնդիրներ)։

(11.1-ին կետը լրաց. 26.11.25 N 32-Ն)

12. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված կարգով կազմված թեստերի հետ միաժամանակ համակարգչի միջոցով դուրս է բերվում թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների ձևանմուշը և անմիջապես զետեղվում կնքված արկղի մեջ:

13. Հանձնաժողովը թեստերը կազմում է մինչև թեստավորման փուլն սկսելը:

14. Յուրաքանչյուր ատեստավորման դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ:

(14-րդ կետը փոփ. 26.11.25 N 32-Ն)

15. Թեստավորման առաջադրանքները մասնակցին կամ համայնքային ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 12.12.08 N 05-Ն, լրաց. 21.07.09 N 11-Ն, փոփ. 22.05.12 N 05-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.11.25 N 32-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։