ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3707-Ա «11» սեպտեմբերի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. (կետն ուժը կորցրել է 21.11.25 N 4722-Ա)
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
11.09.2025 թ.
հ. 3707-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոս-տա-յին դա-սիչը
1 2 3 4 5 6 7
1 Գագիկ Հայրապետյան Դավիթ Անհաղթի փողոց, հ.14/4 շենք, հ.41 բնակա-րան Գագիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավիթ Անհաղթի փողոցի հ.14/4 շենքի հ.41 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.31032025-01-0185, ընդհ. բաժն. 5.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 55.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավիթ Անհաղթի փողոց, հ.14/4 շենք, բն.41/1 01123P2P52SU
2 Արման Նադիրյան
/լիազորված անձ/
«ՍՄԱՐԹ ԳՐՈՒՊ» ՍՊԸ Ազատության պողոտա, հ.24/59, հ.24/60 և հ.24/61 հողամաս «ՍՄԱՐԹ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ազատության պողոտայի հ.24/59, հ.24/60 և հ.24/61 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. h.12042022-01-0373, հ.13042022-01-0002 և հ.14072022-01-0301/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ազատության պողոտա, հ.24/59 01123VQQCQYE
3 Վազգեն Բոռբոռյան /լիազորված անձ/ Ստանիսլավ Համբարձումյան Վազգեն Սարգսյան փողոց, հ.10 շենք, հ.53 բնակա-րան Ստանիսլավ Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող, Վազգեն Սարգսյանի փողոցի հ.10 շենքի հ.53 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.08052014-01-0214/ բաժանման հատակագծով առանձնացվող 131.7քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Սարգսյան փողոց, հ.10 շենք, բն.53/1 01063GVYTNLW
4 Սերգեյ Ֆանարջյան Վ. Փափազյան փողոց, հ.25/1 շինություն Սերգեյ Ֆանարջյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Փափազյան փողոցի հ.25/1 հասցեում գտնվող շինության /վկ. հ.02092025-01-0202, 23.8քմ. ընդ. բաժ./ բաժանման հատակագծով առանձնացվող 45.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վահր. Փափազյան փողոց, հ.25/23 01033TTJPCSG
5 Սերգեյ Ֆանարջյան Վ. Փափազյան փողոց, հ.25/1 շինու-թյուն Սերգեյ Ֆանարջյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Փափազյան փողոցի հ.25/1 հասցեում գտնվող շինության /վկ. հ.02092025-01-0202, 23.8քմ. ընդ. բաժ./ բաժանման հատակագծով առանձնացվող 45.2քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վահր. Փափազյան փողոց, հ.25/24 01033WMTCYY2
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան