Հոդված 7
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածները տարածվում են այն դեպքերի վրա, երբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքով սահմանված ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո է։
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածը տարածվում է 2025 թվականի դեկտեմբերի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացի վրա։ Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ համարվելու վերաբերյալ տեղեկանքների տրամադրման մասով կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքով սահմանված կարգավորումները։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ. դեկտեմբերի 2
Երևան
ՀՕ-377-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 դեկտեմբերի 2025 թվական: