ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 627-Ա
«ԳՅՈՒՄՐԻԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 53,100,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների քոլեջի նյութատեխնիկական ապահովում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 03.12.25 N 765-Ա)
2. «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
24.09.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 627-Ա որոշման
«ՆՇԱՆ ԵՎ ԱԻԴԱ ԿԱՐԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱՐՀԵՍՏՆԵՐԻ, ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՔՈԼԵՋԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Արմավիրի մարզի նորաբաց «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների» քոլեջի նյութատեխնիկական ապահովում՝ դասախոսական կազմի և ուսանողների արդյունավետ և հարմարավետ ուսումնական պայմաններ ստեղծելու համար:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115):
4. Ծրագիրը կատարողը «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամ (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Շիրակացի փողոց 68, ՀՎՀՀ՝ 05532905):
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզի, Փարաքար համայնք, բնագավառը՝ կրթական:
6. Ծրագրի բյուջեն 53,100,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը «Նշան և Աիդա Կարայանների անվան» Փարաքարի կրթական հիմնադրամի «Նշան և Աիդա Կարայանների անվան արհեստների, արվեստների և տեխնոլոգիաների» քոլեջը (Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Ի. Գասպարյան փողոց 2, ՀՎՀՀ՝ 04445077):
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2025 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը:
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Քոլեջի նյութատեխնիկական ապահովում՝ գրենական պիտույքների, գրասենյակային գույքի, տնտեսական ապրանքների, շինարարական պարագաների, սարքերի և սարքավորումների, ինժեներիայի դասընթացների համար անհրաժեշտ պարագաների սարքավորումների և սարքերի, սննդամթերքի, հիգիենայի պարագաների, տպագրական նյութերի ձեռքբերում, միջոցառումների կազմակերպման համար տարածքների վարձակալություն, կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում, տրանսպորտային միջոցների վառելիքի, անհրաժեշտ պահեստամասերի և տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում` 53,100,000 դրամի չափով։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) տպագրական ծառայությունների ձեռքբերում՝ 5,000,000 դրամ.
2) գրենական պիտույքների և գրասենյակային գույքի ձեռքբերում՝ 6,000,000 դրամ․
3) գրենական պիտույքների և գրասենյակային գույքի ներմուծում՝ 2,500,000 դրամ.
4) տնտեսական ապրանքների և հիգիենայի պարագաների ձեռքբերում՝ 2,000,000 դրամ.
5) միջոցառումների կազմակերպման համար տարածքների վարձակալություն՝ 3,000,000 դրամ.
6) կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամ.
7) տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում, անհրաժեշտ պահեստամասերի և վառելիքի ձեռքբերում՝ 22,000 000 դրամ․
8) շինարարական նյութերի, պարագաների և գործիքների ձեռքբերում՝ 6,000,000 դրամ.
9) ինժեներական պարագաների, սարքավորումների և սարքերի ձեռքբերում՝ 3,000,000 դրամ.
10) սննդամթերքի ձեռքբերում՝ 3,000,000 դրամ:
11. Ծրագրի իրականացման հետ կապված
կազմակերպական ծախսերը Կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում՝ 600,000 դրամ:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ
կազմակերպությունների հետ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված
կարգով կներկայացվեն տեղեկություններ:
(հավելվածը խմբ. 03.12.25 N 765-Ա)