ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4784-Ա «26» նոյեմբերի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
26.11.2025թ.
հ. 4784-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Սարգիս Պողոսյան
/լիազորված անձ/
Վարդուշ Հախեյան Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 9-րդ փողոց, հ.88/2 հողամաս Վարդուշ Հախեյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի այգեգործական տարածքի 9-րդ փողոցի հ.88/2 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.31102023-01-0387/ մնացորդային 250.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 9-րդ փողոց, հ.88/3 01113DLGDRSN
2 «ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ Ք. Քըրքորյան /
Լենինգրադյան/ փողոց, հ.23/7 շենք, 2-րդ մասնաշենք, հ.հ.100, 101, 102 և հ.103 ավտոկայա-նատեղ «ԼՈՒՅՍԵՐ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Ք. Քըրքորյան /Լենինգրադյան/ փողոցի հ.23/7 շենքի 2-րդ մասնաշենքի հհ.100, 101, 102 և հ.103 հասցեներում գտնվող ավտոկայանատեղիներին /վկ. հհ. 30062025-01-0127, 30062025-01-0128, 30062025-01-0132 և հ.30062025-01-0137/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ք. Քըրքորյան փողոց, հ.23/7 շենք, 2-րդ մասնաշենք, ավտոկայանատեղ հ.100-103 01073XGLGQ5E
3 Մարգարիտա Միրզախանյան
/լիազորված անձ/
«ՖԻԼԻ ԹԱՈՒՆ» ՍՊԸ
/սեփականատեր/ Վ. Վանթյան փողոց, հ.2/5 հողամաս «ՖԻԼԻ ԹԱՈՒՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Վանթյան փողոցի հ.2/5 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.01072022-01-0265/ բաժանման հատակագծով առանձնացվող 1986.75քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Շրջանային փողոց, հ.20/3 01073VGXBFWW
4 Թամարա Թումանյան /լիազորված անձ/
«ԽԱԽԱՄՅԱՆ ՀԵՐԻԹԻՋ» ՍՊԸ և Ավետիս Խախամյան Գ. Հովսեփյան փողոց, հ.46/11 հողամաս «ԽԱԽԱՄՅԱՆ ՀԵՐԻԹԻՋ» ՍՊԸ-ին և Ավետիս Խախամյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Գ. Հովսեփյան փողոցի հ.46/11 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.06102025-01-0375/ բաժանման հատակագծով առանձնացվող 5585.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Արմենակյան փողոց, 1-ին անցուղի, հ.32/4 01093DLULWVV
5 Թամարա Թումանյան /լիազորված անձ/
«ԽԱԽԱՄՅԱՆ ՀԵՐԻԹԻՋ» ՍՊԸ և Ավետիս Խախամյան Գ. Հովսեփյան փողոց, հ.46/11 հողամաս «ԽԱԽԱՄՅԱՆ ՀԵՐԻԹԻՋ» ՍՊԸ-ին և Ավետիս Խախամյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Գ. Հովսեփյան փողոցի հ.46/11 հասցեում գտնվող /վկ. հ.06102025-01-0375/ մնացորդային 6405.8քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ա. Արմենակյան փողոց, 1-ին անցուղի, հ.32/5 01093FYUSBHE
6 Սիրուն Թադևոսյան /լիազորված անձ/Կոլյա Բարսեղյան Սեբաստիա փողոց, հ.98/2 հողամաս Սեբաստիա փողոցի հ.98/2 հասցեում գտնվող 120.12քմ մակերեսով հողամասին /հիմք վկ. հ.25042012-01-0328 և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.12.2014թ. գործ ԵՄԴ/1227/02/12 վճիռ/ տրամադրել հասցե՝ Սեբաստիայի փողոց, հ.98/3 01073VNVLX5X
7 Արթուր Հարությունյան Նորքի այգիներ փողոց, հ.182/1 հողամաս Արթուր Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Նորքի այգիներ փողոցի հ.182/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.14112024-01-0088/ բաժանման հատակագծով առանձնացվող մաս 2 հողամասին տրամադրել հասցե՝ Արմենակ Արմենակյան փողոց, 1-ին անցուղի, հ.28/1 01093UZR6EX8
8 Արթուր Հարությունյան Նորքի այգիներ փողոց, հ.182/1 հողամաս Արթուր Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Նորքի այգիներ փողոցի հ.182/1 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.14112024-01-0088/ բաժանման հատակագծով առանձնացվող մաս 1 հողամասին տրամադրել հասցե՝ Արմենակ Արմենակյան փողոց, 1-ին անցուղի, հ.28/2 01093FDXZEJF
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան