ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1114-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի N 1290-Ն որոշման N 1 հավելվածի 24-րդ կետը՝
1. Հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 908-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
04.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1114-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
1. Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Արայիկ Հարությունյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
Ռուբեն Սիմոնյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ
Արթուր Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Խաչատուր Խաչիկյան - ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի
առաջին տեղակալ
Կարեն Ղարիբյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ
2. Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ալեքսանդր Եսայան - «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ,
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության
նախագահ (համաձայնությամբ)
Արմեն Ստեփանյան - Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման
գծով տնօրեն, ԶՊՄԿ բարեգործական հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Հովհաննես Վահրամյան - «Վեստա» ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Յուրի Աֆրիկյան - «Վեգա» խանութ-սրահների ցանցի հիմնադիր և գլխավոր
տնօրեն (համաձայնությամբ)
Մեսրոպ Հակոբյան - «Յունիբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահ (համաձայնությամբ)
3. Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Սեյրան Ավետիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ալգորիթմական
լեզուներ և ծրագրավորում ամբիոնի դոցենտ, տ.գ.թ
Կառլեն Բեգոյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
էլեկտրոնիկա, կենսաբժշկական և չափիչ համակարգերի ամբիոնի
դոցենտ, տ. գ. թ.
Արմեն Հովհաննիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնային գործ
և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ.
Ոստանիկ Մարուխյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
միջուկային անվտանգության վարժանքային տարածաշրջանային
կենտրոնի տնօրեն, Ջերմաէներգետիկա և շրջակա միջավայրի
պաշտպանության ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.թ.
Վազգեն Մելիքյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոնի պրոֆեսոր,
տ.գ.դ., ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ
4. Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մարի Հովհաննիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու
էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Գևորգ Զադոյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի
և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի ուսանող
Քրիստինա Թովմասյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
ինժեներական տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի
ուսանող
Էրիկ Մովսեսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի
ուսանող
Մանե Հայրապետյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական
համալսարանի մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային
համակարգերի և դիզայնի ինստիտուտի ուսանող
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
04.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ