Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունվարի 2006 թվականի N 12-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի արտադրության և օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունվարի 17

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2006 թվականի

հունվարի 12-ի N 12-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի արտադրության և օգտագործման հարաբերությունները` «Տոհմային անասնաբուծության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

2. Սույն կարգի նպատակն է` որակյալ, բարձրարժեք տոհմանյութի արտադրությանն ու օգտագործմանը և բուծվող գյուղատնտեսական կենդանիների, թռչունների և մեղուների ցեղերի գենոֆոնդի պահպանմանն ու կատարելագործմանը նպաստելը։

II. ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3. Հայաստանի Հանրապետությունում տոհմանյութի արտադրությամբ և օգտագործմամբ կարող են զբաղվել Հայաստանի Հանրապետության լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) կողմից տոհմանյութի հավաստագիր ստացած տոհմային անասնաբուծությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք:

4. Տոհմանյութի արտադրությունն իրականացվում է միայն տոհմային կենդանիների մաքրացեղ բուծումից ստացված կենդանիներից, որոնք ենթարկվել են բոնիտավորման և ըստ սերնդի որակի հետազոտման ու գնահատման:

5. Տոհմանյութի արտադրությունն ու օգտագործումը կազմակերպվում են լիազորված մարմնի կողմից հաստատված անասնաբուժասանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:

6. Տոհմանյութի արտադրությունը կազմակերպվում է լաբորատոր, ստերիլ պայմաններում:

7. Տոհմանյութի արտադրության համար օգտագործվող կենդանին պահվում է այլ կենդանիներից մեկուսացված:

8. Տոհմանյութի արտադրությամբ զբաղվող անձինք այլ անձանց սեփականություն հանդիսացող կենդանիների սերմնավորումն իրականացնում են սեփականատիրոջ հետ նախօրոք համաձայնեցնելուց հետո:

9. Տոհմանյութ օգտագործողները տոհմանյութն օգտագործում են արտադրողի կողմից ստացված տոհմանյութի պահպանման և օգտագործման հրահանգներին համապատասխան:

10. Տոհմանյութ արտադրողը որևէ պարտավորություն չի կրում, եթե օգտագործողի կողմից խախտվել են տոհմանյութի պահպանման և օգտագործման հրահանգները:

11. Տոհմանյութ արտադրողը տոհմանյութի պահպանման և օգտագործման հրահանգներն օգտագործողին հատկացնում է տոհմանյութի յուրաքանչյուր խմբաքանակի համար:

12. Սելեկցիոն նվաճում հանդիսացող կենդանիների տոհմանյութի արտադրության և օգտագործման գործընթացը կազմակերպվում է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջների պահպանմամբ:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։