ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2025 թվականի N 1727-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1848-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՎԵՐՏԵՔՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1848-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
04.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
դեկտեմբերի 4-ի N 1727-Ա որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2022 թվականի
դեկտեմբերի 1-ի N 1848-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝ 10 նիշի մակար-
դակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու- թյուններ
1 2 3 4 5 6 7 8 9 10
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1. 3919900000 Երկկողմանի ինքնակպչուն ժապավեն՝ գլանափաթեթով (Double side Tissue Tape Jumbo
Roll) 1020մմ*1000մ կգ 10 000 Չինաստան, Իրան Չինաստան, Իրան 12 500 000
2. 3919900000 Երկկողմանի ինքնակպչուն սպունգով ժապավեն՝
գլանափաթեթով
(Double side Eva Foam Tape
Jumbo Roll) 1060մմ*200մ կգ 3 500 Չինաստան, Իրան Չինաստան, Իրան 5 000 000
3. 3919900000 Պոլիպրոպիլենային ինքնակպչուն
ժապավեն՝ գլանափաթեթով (Bopp Jumbo Roll Water based) 1280մմ*4000մ կգ 1 150 000 Չինաստան, Իրան Չինաստան, Իրան 925 000 000
4. 4811419000 Թղթյա ինքնակպչուն ժապավեն՝ գլանափաթեթով
(Masking Tape Jumbo Roll) 1250մմ*1800մ-ից մինչև 2000մ կգ 250 000 Չինաստան, Իրան Չինաստան, Իրան 315 000 000
5. 7607209000 Ալյումինե նրբաթիթեղից ինքնակպչուն ժապավեն՝ գլանափաթեթով (Aluminium Foil Tape Jumbo
Roll) 1200մմ*1000մ-ից մինչև 1400մ կգ 55 000 Չինաստան, Իրան Չինաստան, Իրան 75 000 000
6. 7607201000 Ալյումինե նրբաթիթեղից ինքնակպչուն ժապավեն կտորի հիմքով՝ գլանափաթեթով (Aluminium Foil Tape with Cloth base Jumbo
Roll) 1200մմ*1000մ-ից մինչև 1400մ կգ 18 000 Չինաստան, Իրան Չինաստան, Իրան 18 000 000
7. 7019130009 Ինքնակպչուն ցանցավոր ժապավեն՝ ապակե մանրաթելերով, գլանափաթեթով
(Cross Fiberglass Tape Jumbo Roll) 1060մմ*1000մ կգ 20 000 Չինաստան, Իրան Չինաստան, Իրան 35 000 000
8. 7019130009 Ինքնակպչուն ցանցավոր ժապավեն՝ ապակե մանրաթելերից,
գլանափաթեթով 1070մմ* 1000մ կգ 60 000 Չինաստան, Իրան Չինաստան, Իրան 95 000 000
9. 5906999000 Սոսնձապատ ինքնակպչուն ժապավեններ՝ տեքստիլ նյութերի հիմքով, գլանափաթեթով
(Cloth Tape Jumbo Roll) 1060մմ*1000մ կգ 21 000 Չինաստան, Իրան Չինաստան, Իրան 30 000 000
10. 4811419000 Ինքնակպչուն կռաֆտ թղթյա ժապավեն՝ գլանափաթեթով
(Kraft Paper Tape Jumbo Roll) 1250մմ*1800մ-ից մինչև 2000մ կգ 14 000 Չինաստան, Իրան Չինաստան, Իրան 22 000 000
ԸՆԴԱՄԵՆԸ 1 532 500 000
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
04.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ