ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2025 թվականի N 1730-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը՝ «Vortex Viper 12X50 HD» մոդելի 12 հատ հեռադիտակները էկոպարեկային ծառայության ՀՀ Տավուշի մարզային վարչության կողմից, «Vortex Crossfire 8x42» մոդելի 1 հատ, «Vortex Diamondback 8x42» մոդելի 1 հատ, «Vortex Diamondback 8x28» մոդելի 1 հատ, «Vortex Diamondback 10x28» մոդելի 1 հատ հեռադիտակները ՀՀ Սյունիքի մարզային վարչության կողմից և «Vortex Viper 12X50 HD» մոդելի 8 հատ, «Vortex Viper 10X42 Binocular» մոդելի 1 հատ և «Vortex Crossfire 12x50» մոդելի 1 հատ հեռադիտակները ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության կողմից պահպանության գործառույթներն իրականացնելու գործընթացում օգտագործելու նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և դրա հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքի հաշվառման ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
04.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
դեկտեմբերի 4-ի N 1730-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Գույքի անվանումը
(նկարագրությունը) Քանակը
(հատ) Միավորի գինը
(ՀՀ դրամ) Ընդհանուր գինը
(ՀՀ դրամ)
1. Հեռադիտակ Vortex Viper 12X50 HD 20 255,872.2 5,117,564
2. Հեռադիտակ Vortex Viper 10X42 Binocular 1 203,512 203,512
3. Հեռադիտակ Vortex Crossfire 12x50 1 78,198 78,198
4. Հեռադիտակ Vortex Crossfire 8x42 1 61,197 61,197
5. Հեռադիտակ Vortex Diamondback 8x42 1 93,425 93,425
6. Հեռադիտակ Vortex Diamondback 8x28 1 63,464 63,464
7. Հեռադիտակ Vortex Diamondback 10x28 1 66,052 66,052
ԸՆԴԱՄԵՆԸ 5,683,412
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
04.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ