Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՍՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌՀ N 321 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2025 թվականի

ք. Երևան թիվ 141-Ա

«ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՍՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌՀ N 321 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՌՀ N 321 լիցենզիայի (սփռման տարածքը՝ ՀՀ Արարատի մարզ) գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2025 թվականի դեկտեմբերի 2-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը 2021 թվականի օգոստոսի 19-ին տրամադրված լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ՌՀ N 321 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ Տ. ՀակոբՅԱՆ

2025 թ. դեկտեմբերի 4

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։