Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 դեկտեմբերի 2025 թվականի N 1754-Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 18-րդ կետերը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 4-րդ մասը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման հավելվածի ցանկում ներառված գույքը, որպես մանկապարտեզ շահագործելու նպատակով, նվիրաբերել համապատասխան համայնքներին։

2․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրեր՝ դրանցում սահմանելով, որ նվիրաբերության պայմանի խախտման հիմքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողի կողմից գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները փոխհատուցման ենթակա չեն։

3․ Կոմիտեի նախագահին և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

05.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1754-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի հասցեն Շենք- շինու-թյան մակե-րեսը

/քառ. մետր/ Հողա-մասի մակե-րեսը

/հա/ Հողամասի կադաս-տրային ծածկա-գիրը Շուկա-յական արժեքին մոտարկ-ված կադաս-տրային

արժեքը Իրավունքի պետական գրանցման վկայականի

համարը Գույքը տնօրինող մարմինը Նվիրա-բերության սուբյեկտը

1 Լոռու մարզ, համայնք Սպիտակ, Սպիտակ ք., Թումանյան փողոց, 100 մանկապարտեզ 2008․1 0.9283 06-006-0058-0017 136 803 278.50 19112025-06-0060 ՀՀ ՏԿԵՆ

պետական գույքի կառավարման կոմիտե ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնք

2 Արարատի մարզ, համայնք Վեդի, գյուղ Արալեզ, Հ. Թումանյան փողոց, 10

մանկապարտեզ 1534 0.84776 03-014-0018-0015 83 317 740.20 24112025-03-0080 ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնք

3 Գեղարքունիքի մարզ, համայնք Մարտունի, գյուղ Աստղաձոր, 6-րդ փողոց, թիվ 30,52 2015․79 0.7075 05-013-0242-0059 73 075 872 05082025-05-0040 ՀՀ ՏԿԵՆ

պետական գույքի կառավարման կոմիտե ՀՀ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք

4 Արմավիրի մարզ, համայնք Մեծամոր, գյուղ Փշատավան, 1-ին փողոց, 40/5 1906․01 0.604673 04-095-0071-0024 94 148 409.16 03112025-04-0100 ՀՀ ՏԿԵՆ

պետական գույքի կառավարման կոմիտե ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնք

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

05.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։