ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«26» նոյեմբեր 2025 թ. N 7278-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ, 3-րդ կետերը Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց կողմից դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր պատրաստող և չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Բավարարել դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին`.
1) ԲԵՆԻԱՄԻՆ ՂԱԶԱՐՅԱՆ
անհատ ձեռնարկատեր դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)
2) ՄՆԱՑԱԿԱՆ ԱՐԱՄՅԱՆ
անհատ ձեռնարկատեր դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)
3) «ԴԱՏԱ-ԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
պետական ոչ առևտրային կազմակերպության բժշկական օգնություն և սպասարկում
4) «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»
պետական ոչ առևտրային կազմակերպության բժշկական օգնություն և սպասարկում
5) «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»
հիմնադրամ բժշկական օգնություն և սպասարկում
6) «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»
հիմնադրամ բժշկական օգնություն և սպասարկում
7) «ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔՍ»
փակ բաժնետիրական ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
8) «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
փակ բաժնետիրական ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
9) ) «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
փակ բաժնետիրական ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
10) «ԱՎԻԱԲՈՒԺ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
11) ԶԱՐԻՇԱՏ (ԱՐԱՄ) ՄԱՐՏԻՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
փակ բաժնետիրական ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
12) «ԿԱՐԴԻՈԼԱՅՖ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
13«ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
14) «ԱԼՄԱԴԵՆՏ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
15) «ՎԻՏՐՈՄԵԴ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
16) «ԴԵՆԹԻՍՏ Ա»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
17) «ՔՐԻՍՏԻՆԵ-83»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
18) «ՍԱՐԱՊԻՍ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
19) «ԱԱ ՌԱՖՖԱ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
20) «ՄՈՒԼՏԻ ՈՒԵԼՆԵՍ» ԿԵՆՏՐՈՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
21) «ՕՔՍԻԺԵՆ ՄԵԴ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
22) «ԷԴԻԿ-ՍՈՒՍԱՆՆԱ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
23) «ՍԻԳՄԱԼԱԲ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
24) «ԴԻԱՍԹԱՐ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
25) «ԱԼՖԱՍՏՈՄ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
26) «Է.Դ.Լ. ԴԵՆՏ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
27) «ՇԱԽՕՊՏԻԿ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
28) «ՎՏ-ՄԵԴ»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բժշկական օգնություն և սպասարկում
29) ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
անհատ ձեռնարկատեր բժշկական օգնություն և սպասարկում
30) ԷՐԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ
անհատ ձեռնարկատեր բժշկական օգնություն և սպասարկում
31) ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ
անհատ ձեռնարկատեր բժշկական օգնություն և սպասարկում
2. Սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Հրամանն ուժի մեջ է մտնում սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ