Հոդված 169.39. Ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, ռիելթորի, անշարժ գույքի կառավարչի կողմից առանց լիազոր մարմնում հաշվառման ռիելթորական ծառայություններ մատուցելը
Հոդված 169.39. Ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, ռիելթորի, անշարժ գույքի կառավարչի կողմից առանց լիազոր մարմնում հաշվառման ռիելթորական ծառայություններ մատուցելը
1. Ռիելթորական կազմակերպության, անշարժ գույքի կառավարման կազմակերպության, ռիելթորի, անշարժ գույքի կառավարչի կողմից առանց լիազոր մարմնում հաշվառման ռիելթորական ծառայություններ մատուցելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»․
«Հոդված 244.27. Ռիելթորական գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինը
1. Սույն օրենքի 169.37-169.39-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է ռիելթորական գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:»: