ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1145-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ ու 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`
1. Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:
2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ՝
1) 15-օրյա պարբերականությամբ զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետին.
2) 1-ամսյա պարբերականությամբ իրականացնել լայնածավալ հանրային իրազեկում և լուսաբանում:
4. Սահմանել, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
10.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1145-Ա որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Տիգրան Խաչատրյան - Փոխվարչապետ (խմբի ղեկավար)
Մերի Գալստյան - ԱԺ պատգամավոր (համաձայնությամբ)
Համբարձում Մաթևոսյան - Շրջակա միջավայրի նախարար
Անահիտ Ավանեսյան - Առողջապահության նախարար
Գևորգ Պապոյան - Էկոնոմիկայի նախարար
Արփինե Սարգսյան - Ներքին գործերի նախարար
Դավիթ Խուդաթյան - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Եղիազար Վարդանյան - Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Արա Մկրտչյան - Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
(համապատասխան ոլորտը համակարգող)
Հովհաննես Մարտիրոսյան - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Կամո Ցուցուլյան - Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
Արամ Ղազարյան - Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Սարգիս Մադաթյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Աստղիկ Մելքոնյան - Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
Լևոն Ազիզյան - «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Ստեփան Աթոյան - «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Լիլիթ Սահակյան - ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Արփինե Փանոյան - Շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության պետ
Սիրարփի Հայկազյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ելենա Մանվելյան - «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Մխիթար Ավետիսյան - «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
Վռամ Թևոսյան - Բնապահպանական հարցերով փորձագետ (համաձայնությամբ)
Դիանա Հարությունյան - Կլիմայական հարցերով փորձագետ (համաձայնությամբ)
Քնարիկ Գրիգորյան - «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպության շրջակա միջավայրի հիգիենայի փորձագետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
10.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ