Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-01-26-ից մինչև 2020-03-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-03-17Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 դեկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60305504

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

25 նոյեմբերի 2005 թ.

ք. Երևան N 29-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 167-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Ամփոփ հաշվետվություն հետաքննությունների գործերի մասին» ձև թիվ 2-հետաքննություն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը հաստատելու մասին» թիվ 167-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1. «Ամփոփ հաշվետվություն հետաքննությունների գործերի մասին» ձև թիվ 2-հետաքննություն պետական վիճակագրական հաշվետվության ձևում` «Հետաքննությունների գործերի մասին» բառերը փոխարինել «Մաքսային պետական կոմիտեում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի մասին» բառերով:

2. «Ամփոփ հաշվետվություն հետաքննությունների գործերի մասին» ձև թիվ 2-հետաքննություն պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգում` «Հետաքննությունների գործերի մասին» բառերը փոխարինել «Մաքսային պետական կոմիտեում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի մասին» բառերով:

Նախագահ Ս. Մնացականյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։