Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2025 թվականի N 1785-Լ

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 11.1-ին հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրականացվող դիտարկումների տարեկան ծրագիրը կազմելու մեթոդաբանությունը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

11.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 11-ի N 1785-Լ որոշման

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն մեթոդաբանությամբ կանոնակարգվում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ` տեսչական մարմին) կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման նկատմամբ վերահսկողության նպատակով դիտարկումների տարեկան ծրագրի կազմման ընդհանուր մոտեցումները:

2. Դիտարկումների տարեկան ծրագրի կազմման նպատակը տեսչական մարմնի ռեսուրսները առավել թիրախային նպատակաուղղելն է, որը պահանջում է դիտարկման ենթակա սուբյեկտների ռիսկայնության աստիճանների որոշում և ըստ նշված աստիճանների՝ դրանց հետագա դասակարգում:

2. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

3. Սույն մեթոդաբանության տեսանկյունից ռիսկը անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում օրենսդրության պահանջների թույլ տված խախտումների հավանականությունն է` հաշվի առնելով պատճառված հնարավոր վնասի ծանրության աստիճանը:

4. Ռիսկայնության միավորը վերագրվելու է անձի ֆունկցիոնալությունը գնահատող առանձին մասնագետներին, ամփոփագիր մշակած կամ ֆունկցիոնալության գնահատման ուղեգիր տված մասնագետներին, որոնք սույն մեթոդաբանության տեսանկյունից համարվելու են անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում վերահսկողության ենթակա սուբյեկտներ:

3. ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

5. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա սուբյեկտների ռիսկը գնահատվում է ֆունկցիոնալության գնահատող հանձնաժողովների կամ վերահսկողության ենթակա առանձին սուբյեկտների գործունեության վերլուծության հիման վրա:

6. Ռիսկայնության առավելագույն կշիռը սահմանվում է 100 միավոր, որից 50 միավորը վերագրվում է վերահսկողության ենթակա սուբյեկտի գործունեության կամ ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի աշխատանքի վերլուծության արդյունքով, իսկ մյուսը 50 միավորը՝ ստուգաթերթով իրականացված դիտարկման արդյունքով:

7. Ֆունկցիոնալության գնահատող մասնագետների գործունեության վերլուծությունն իրականացվելու է ըստ առանձին չափորոշիչների՝ համաձայն N 1 աղյուսակի:

Աղյուսակ N 1

NN

ը/կ Չափորոշիչը Միավորները

2 4 8 10

1. Մասնագետի կողմից

գնահատված

անձանց քանակը Մասնագետների կողմից

գնահատված անձանց

քանակի միջին

ցուցանիշի մինչև 20% Մասնագետների կողմից գնահատված անձանց քանակի միջին

ցուցանիշի 20-70% Մասնագետների կողմից գնահատված

անձանց քանակի միջին ցուցանիշի

71-150% Մասնագետների կողմից

գնահատված

անձանց

քանակի միջին

ցուցանիշի 151% և ավելին

2. Տվյալ մասնագետի

գծով գնահատման

արդյունքների

(ներառյալ ծառայությունների անհատական ծրագրի)

կամ դրանց

առանձին բաղադրիչների

դեմ բերված և

բավարարված բողոքարկումների

տոկոսայնությունը Բողոքարկված և

բավարարված

դեպքերի

ցուցանիշը

մինչև 20% է Բողոքարկված և

բավարարված

դեպքերի ցուցանիշի

20-50% է Բողոքարկված և

բավարարված

դեպքերի ցուցանիշի

51-70% է Բողոքարկված և

բավարարված

դեպքերի

ցուցանիշի 71-100% է

3. Միավորները

Մասնագետի

մասնակցությամբ

կազմված հանձնաժողովի/

հանձնաժողովների աշխատանքների

արդյունքների

գնահատում (մի քանի առանձին չափանիշով համապատաս-

խանության առկայության

դեպքում հիմք է ընդունվում առավելագույն միավորը) 0 2 4 6 10

Գնահատման

արդյունքներով ֆունկցիոնա-

լության սահմանա-

փակման աստիճանը սահմանվել է

ցածր 4%-ից Գնահատման արդյունքներով ֆունկցիոնա-

լության սահմանա-

փակման աստիճանը սահմանվել է 4-24% միջակայքում Գնահատման արդյունքներով ֆունկցիոնա-

լության

սահմանա-

փակման աստիճանը սահմանվել է 25-49% միջակայքում Գնահատման արդյունքներով ֆունկցիոնա-

լության սահմանա-փակման աստիճանը սահմանվել է

50-74%

միջակայքում Գնահատման

արդյունքներով

ֆունկցիոնա-

լության սահմանա-

փակման աստիճանը

սահմանվել է

75-100%

միջակայքում

Միավորները

0 10

Գնահատված

անձանց

մասով չի

սահմանվել

անժամկետ

հաշմանդամություն Գնահատված անձանց

մասով սահմանվել է

անժամկետ հաշմանդամություն

4. Անձի

ֆունկցիոնա-

լության

գնահատման

կարգի

խախտման

հիմքով

կիրառված

վարչական պատասխանա-

տվության միջոցները Միավորները

0 3 10

Վարչական

պատասխանատվության

միջոցներ չեն կիրառվել Կիրառվել է

վարչական տուգանք Վարչական

տուգանք և

նախկինում

հավաստագրից զրկում

8. Ֆունկցիոնալության գնահատման ուղեգիր տված կամ ամփոփագիր մշակող մասնագետների գործունեության վերլուծությունը իրականացվելու է ըստ առանձին չափորոշիչների՝ համաձայն N 2 աղյուսակի:

Աղյուսակ N 2

NN

ը/կ Չափորոշիչը Միավորները

3 6 12 15

1. Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի քանակը Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի միջին ցուցանիշի մինչև 20% Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի միջին ցուցանիշի

20-70% Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի միջին ցուցանիշի

71-150% Տրված ուղեգրերի կամ լրացված ամփոփագրերի միջին ցուցանիշի 151%

և ավելին

2. Ամփոփագիր մշակող մասնագետի կողմից մերժված դիմումների տոկոսային հարաբե-

րակցությունը

ընդունված դիմումների հետ մինչև 20% 20-50% 51-70% 71-100%

3. Մերժված ուղեգրերի տոկոսայնությունը մինչև 20% 20-50% 51-70% 71-100%

4. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի խախտման հիմքով կիրառված վարչական պատասխանատվության միջոցները Միավորները

0 10 20

Վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվել Կիրառվել է վարչական տուգանք Վարչական տուգանքներ և նախկինում կասեցված լիցենզիա

9. Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում տեսչական մարմնի կողմից վերահսկողության ենթակա սուբյեկտների ռիսկը հաշվարկվում է առանձին մասնագետների գործունեության վերլուծության և ստուգաթերթով իրականացված դիտարկման արդյունքների հիմքով ստացված միավորների հանրագումարով:

10. Եթե տվյալ մասնագետը գործունեություն է իրականացրել մի քանի ուղղությամբ (հանձնաժողովի աշխատանքների մասնակցություն, ուղեգրերի տրամադրում, ամփոփագրի լրացում), ապա ըստ առանձին ուղղությունների՝ նրա ռիսկայնության միավորը հաշվարկվում է առանձին:

4. ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ

11. Վերահսկողության առանձին ուղղություններով (հանձնաժողովի աշխատանքների մասնակցություն, ուղեգրերի տրամադրում, ամփոփագրի լրացում) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում վերահսկողության ենթակա սուբյեկտները դասակարգվում են ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:

12. Ըստ վերահսկողության առանձին ուղղությունների դիտարկումների տարեկան ծրագրում ներգրավվող սուբյեկտների քանակը որոշվում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից՝ դիտարկումների իրականացմանը նախորդող տարվա վերջին ամսվա ընթացքում:

13. Դիտարկումների տարեկան ծրագրում ներառվում են առավելագույն ռիսկայնության միավոր ստացած սուբյեկտները:

14. Եթե առանձին սուբյեկտը տվյալ ուղղությամբ ներառվել է դիտարկումների տարեկան ծրագիր, ապա դիտարկումների տարեկան ծրագիր ներառվում են նաև տվյալ ուղղությամբ նույն ռիսկայնության միավորը ստացած մյուս բոլոր սուբյեկտները:

15. Դիտարկումն իրականացվում է այն գործունեության մասով, որի վերլուծության արդյունքներով սուբյեկտը ներառվել է դիտարկումների տարեկան ծրագրում:

16. Վերահսկողության ենթակա սուբյեկտը միայն մեկ ուղղությամբ կարող է ներառվել դիտարկումների տարեկան ծրագրում: Մեկից ավելի ուղղությամբ դիտարկումների տարեկան ծրագիր ներառման ենթակա սուբյեկտի վերահսկողության ուղղությունը որոշվում է՝ հաշվի առնելով դիտարկվող ուղղություններով նրա ռիսկայնության միավորների և այդ ուղղություններով առավել ռիսկային սուբյեկտների ստացած միավորների համամասնությունները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

11.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։