ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 788-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 945-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ «Գլոբալ էիդ Նեթվորք (GAIN)» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքները (152,923.95 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ` ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը` համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի դեկտեմբերի 30-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն համայնքներին» ծրագրի մասին» N 945-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
11.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 788-Ա որոշման
«ԴԻԱԿՈՆԻԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Անվանումը Քանակը Արժեքը
(եվրո)
1. Դարակ՝ վարսավիրանոցի, նոր 5 հատ 239.25
2. Պահարան՝ վարսավիրանոցի, նոր 4 հատ 321.80
3. Վարսավիրանոցի աթոռ, նոր 10 հատ 390.12
4. Պատերի վահանակներ՝ վարսավիրանոցի, նոր 8 հատ 81.16
5. Մազերը չորացնող գլխարկ՝ վարսավիրանոցի, նոր 4 հատ 46.38
6. Մետաղական զամբյուղ՝ վարսավիրանոցի, նոր 1 հատ 2.23
7. Մազ լվանալու լվացարան՝ վարսավիրանոցի, նոր 4 հատ 46.38
8. Ապակյա վահանակներ՝ վարսավիրանոցի, նոր 13 հատ 150.73
9. Պատի հայելի՝ վարսավիրանոցի, նոր 7 հատ 81.16
10. Ոտքերի հենակներ՝ վարսավիրանոցի, նոր 8 հատ 4.46
11. Դարակի մետաղական հենարան՝ վարսավիրանոցի, նոր 3 հատ 2.23
12. Մետաղյա կանգնակ՝ վարսավիրանոցի, նոր 1 հատ 11,59
13. Դպրոցական պայուսակ, նոր 330 հատ 9,075
14. Գրասեղան, նոր 6 հատ 750
15. Նոթատետրեր, նոր 300 հատ 15
16. Գրենական պարագաներ, նոր 69 տուփ 517.5
17. Թղթե սրբիչներ 2,493 հատ 735.43
18. Պայուսակներ, նոր 32 հատ 891.84
19. Սավաններ, նոր 20 հատ 98.82
20. Սպորտային կոշիկներ, նոր 875 զույգ 25,602.50
21. Ձիավարության կոշիկներ, նոր 23 զույգ 672.98
22. Սպորտային հագուստ, նոր 4,196 հատ 7,9295.1
23. Ձմեռային հագուստ, նոր 161 հատ 1,817.92
24. Գլխարկ, նոր 900 հատ 562.12
25. Տղամարդու ջինսե տաբատ, նոր 722 հատ 5,142.80
26. Հուդիներ, նոր 91 հատ 885.04
27. Զուգագուլպաներ, նոր 962 հատ 621.92
28. Մանկական շապիկներ, նոր 80 հատ 131.56
29. Չորահաց 1,920 տուփ 2,374.74
30. Վարսակի փաթիլներ 3,994 տուփ 3,012.48
31. Չոր ապուր 864 տուփ 11,019.28
32. Մակարոնեղեն 2 հատ 461.17
33. Եգիպտացորենի փաթիլներ 72 տուփ 3,247.46
34. Ջեմ 2,940 հատ 4,615.80
Ընդամենը 21,120 152,923.95
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
11.12.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ