Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԱՑՔ ՏՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2006-01-26-ից մինչև 2020-03-26։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-03-26Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 դեկտեմբերի 2005 թ.

Պետական գրանցման թիվ 60305501

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

25 նոյեմբերի 2005 թ.

ք. Երևան N 33-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԱՑՔ ՏՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 166-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հարկային պետական ծառայությունում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի մասին» ձև թիվ 1-հետաքննություն (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հարկային պետական ծառայությունում հետաքննությունների գործերի մասին» ձև թիվ 1-հետաքննություն (եռամսյակային) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 166-Ն որոշումը:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

25 նոյեմբերի 2005 թ.

թիվ 33-Ն որոշմամբ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԱՑՔ ՏՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հրահանգը սահմանում է «Հարկային պետական ծառայությունում հետաքննությամբ ընթացք տրված նյութերի մասին» ձև թիվ 1-հետաքննություն (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը կազմվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի «Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները» գլխի և այլ առնչվող հոդվածներով սահմանված հանցագործության հատկանիշերով նախապատրաստած նյութերի արդյունքների հիման վրա:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

6. Սյունակ 1-ում արտացոլվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ նախորդ հաշվետու տարում հետաքննական նախապատրաստական գործողությունները չավարտված նյութերի քանակը:

7. Սյունակ 2-ում արտացոլվում է տարեսկզբից հետաքննության իրականացման նպատակով ստացված նյութերի քանակը:

8. Սյունակ 3-ում արտացոլվում է սյունակներ 1-ի և 2-ի հանրագումարը:

9. Սյունակ 4-ում արտացոլվում է հետաքննության կողմից հարուցված քրեական գործերի քանակը:

10. Սյունակ 5-ում արտացոլվում է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ հետաքննության կողմից քրեական գործի հարուցումը մերժված նյութերի քանակը:

11. Սյունակ 6-ում արտացոլվում է հետաքննության կողմից նախաքննության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն և այլ նախաքննական մարմիններ ուղարկված նյութերի քանակը:

12. Սյունակ 7-ում արտացոլվում է լրացուցիչ ուսումնասիրման կամ ստուգման ենթակա, վարչական վարույթի իրականացման նպատակով, հանցագործության հատկանիշեր չպարունակող և հետաքննությանը ոչ ընդատյա և նմանատիպ օրենսդրությամբ նախատեսված այլ պատճառաբանություններով ըստ ենթակայության վերադարձված նյութերի քանակը:

13. Սյունակ 8-ում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջում հետաքննական գործողությունները չավարտված նյութերի քանակը:

14. Սյունակ 9-ում արտացոլվում է հետաքննության ուղարկված նյութերով անցնող անձանց թվաքանակը:

15. Սյունակ 10-ում արտացոլվում է տարեսկզբից նախապատրաստված նյութերի հիման վրա պետությանը պատճառված վնասի վերականգնված գումարի չափը (առանց տույժերի և տուգանքների):

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող «Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002թ. մայիսի 10-ի «Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի

Ներկայացվում է Ներկայացնում է Հաշվետվության ներկայացման ժամկետը`

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը

Ով է ներկայացնում ____________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ______________________________________

_____________________________________ I I I I I I I

(փոստային դասիչ)

Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I

Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից

ՁԵՎ ԹԻՎ

1-ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

(եռամսյակային)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 25 նոյեմբերի 2005թ. թիվ 33-ն որոշմամբ

Ակտի պատկեր

Չլրացնել

ՏԳՏԴ I I I I I I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԹԱՑՔ ՏՐՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

200_ թ. հունվար _____________________

(տարվա սկզբից աճողական կարգով)

ՀՀ քրեա-կան օրենս-գրքի

հոդված-ները Նյութերի քանակը, միավոր Նյութերի ընթացքը Առնչվող անձանց թվա-քանակը,

մարդ Տարեսկզբից հետա-քննության ընթացքում ստացված

նյութերի նախապատ-րաստման արդյունքում վերա-կանգնված գումարը,

հազ. դրամ

մնացորդը տարե-սկզբին մուտքը տարե-սկզբից ընդամենը

(1+2) հարուցվել է քրեական

գործ մերժվել է քրեական գործի հարուցումը ուղարկվել է նախա-քննության վերադարձ-վել է ըստ ենթա-կայության մնացորդը հաշվետու

եռամսյակի վերջում

{3-(4+5+6+7)}

Ա 1 2 3 4 5 6 7 8 9 10

188

189

193

194

203

205

206

207

208

209

210

211

316

345

Այլ

Ընդա-մենը

Հաշվետվությանը լրացնող բացատրություններ _____________________________________

__________________________________________________________________

Ղեկավար _______________

(Ազգանուն, անուն) _______________

(Ստորագրություն)

Լրացնող

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) _______________

(Ազգանուն, անուն)

_______________

(Հեռախոսահամար(ներ) _______________

(Ստորագրություն, պաշտոն)

__ _______ 200_թ.

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ _________________@______________

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։