ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4886-Ա «03» դեկտեմբերի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
03.12.2025 թ.
հ. 4886-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Վլադիմիր Եգանյան «Էրեբունի-3» այգետարածք, հ.8 հողամաս Վլադիմիր Եգանյանին հատկացված, «Էրեբունի-3» այգետարածքի 500.0քմ մակերեսով հ.8 հողամասին
/հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 05.09.2025թ. հ.Հ-8281 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 3-րդ զանգված, հ.14/8 01053HE8NAJA
2 Մհեր Տոնոյան Ներքին Չարբախ թաղամաս, հ.348 հողամաս Ներքին Չարբախ թաղամասի հ.348 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 17.11.2025թ. հ.4658-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 9-րդ փողոց, հ.27/1 01113THEUBSW
3 Արմեն Սեդրակյան Նար-Դոսի փողոց, հ.15 և հ.15/1 հողամաս Արմեն Սեդրակյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Նար-Դոսի փողոցի հ.15 և հ.15/1 հասցեներում գտնվող բնակելի տան և շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ.հ. 19062025-01-0326 և հ.14112025-01-0207/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Նար-Դոսի փողոց, հ.15 010634ZB7MYM
4 Հակոբ Հակոբյան
/լիազորված անձ/
Աիդա Հովհաննիսյան, Արմեն, Տիգրան, Մարտին և Գագիկ Սեդրակյաններ Խուդյակով /Ավան 7-րդ/ փողոց, հ.3 բնակելի տուն Անշարժ գույքի բաժանման 14.11.2025թ. հ.9652 պայմանագրով, Մարտին Սեդրակյանին անցած Խուդյակովի /Ավան 7-րդ/ փողոցի հ.3 հասցեում գտնվող 121.2քմ մակերեսով բնակելի տանը /հող. 329.6քմ/ տրամադրել հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, հ.3/2 01023MWQAEKT
5 Հակոբ Հակոբյան
/լիազորված անձ/
Աիդա Հովհաննիսյան, Արմեն, Տիգրան, Մարտին և Գագիկ Սեդրակյաններ Խուդյակով /Ավան 7-րդ/ փողոց, հ.3 բնակելի տուն Անշարժ գույքի բաժանման 14.11.2025թ. հ.9652 պայմանագրով, Աիդա Հովհաննիսյանին, Արմեն և Տիգրան Սեդրակյաններին անցած Խուդյակովի /Ավան 7-րդ/ փողոցի հ.3 հասցեում գտնվող 104.0քմ մակերեսով բնակելի տանը /հող. 478.0քմ/ տրամադրել հասցե՝ Մարշալ Խուդյակովի փողոց, հ.3/3 01023LNAMDEJ
6 Հրայր Գրիգորյան
/լիազորված անձ/
Գոռ Մաթևոսյան
/սեփականատեր/ Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, հ.17-18 բնակարան Գոռ Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հյուսիսային պողոտայի հ.16 շենքի հ.17-18 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.28042025-01-0317/ մնացորդային 67.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, բն.18 01063ZMGXGGD
7 Հրայր Գրիգորյան
/լիազորված անձ/
Գոռ Մաթևոսյան
/սեփականատեր/ Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, հ.17-18 բնակարան Գոռ Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հյուսիսային պողոտայի հ.16 շենքի հ.17-18 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.28042025-01-0317/ բաժանման հատակագծով առանձնացվող 79.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հյուսիսային պողոտա, հ.16 շենք, բն.17 01063W8BHXDF
8 Ռոբերտ Պետրոսյան
/լիազորված անձ/
Հրանուշ Ահարոնյան Վարդանանց փողոց, հ.20 շենք տարածք Ըստ օրենքի ժառանգության իրավունքի լրացուցիչ 19.09.2025թ. հ.3308 վկայագրով, Հրանուշ Ահարոնյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Վարդանանց փողոցի հ.20 շենքում գտնվող տարածքին տրամադրել հասցե ՝ Վարդանանց փողոց, հ.20 շենք, շինություն հ.26/2 01063X9DYKPT
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան