ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2025 թվականի N 93-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ԸՍՏ ԽՄԲԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով և 14-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքի Նոր Հաճըն ավագանին որոշում է.
1. Նոր Հաճըն համայնքի վարչական տարածքում 2026 թվականի համար սահմանել տեղական վճարների միասնական դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1- ից ծագած հարաբերությունների վրա:
Կողմ -15
ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԳԱԳԻԿ
ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆԻ
ԽԱՌԱՏՅԱՆ ՄԱՐՏԻԿ
ՊԵՏՐՈՍՅԱՆ ՆԵՐՍԵՍ
ՄԽԻԹԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ
ՕԶՆԵՑՅԱՆ ՆԱՐԻՆԵ
ԹՈՐՈՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԹՈՎՄԱՍ
ԱՎԴԱԼՅԱՆ ՌՈՄԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ
ԳՅՈՒԼԻՆՅԱՆ ՍԱՀԱԿ
ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷՄՄԱ
ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՆՆԱ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ Դեմ -0 Ձեռնպահ -0
Համայնքի ղեկավար` Գ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հավելված
Նոր Հաճըն համայնքի ավագանու
«28» նոյեմբեր 2025 թվականի
N 93-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆՈՐ ՀԱՃԸՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ԸՍՏ ԽՄԲԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Տեղական վճարների տեսակները Օրենքով սահմանված դրույքաչափը Առաջարկվող դրույքաչափը
1. համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 10000
2. ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 10000
3. ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 10000
4. համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար` 1000
5. համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 50000
6. համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 20000
7. համայնքապետարանի աշխատակազմի փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ մինչև հազար դրամ փոխհատուցման վճար. 1000
8. համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 7000
9. համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, սպորտի և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական, սպորտի և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. «Նոր Հաճընի համայնքապետարանի Արվեստի դպրոց» ՀՈԱԿ
(Դաշնամուր- 4000
Լարային- 2000
Վոկալ-2000
Գեղարվեստ-2000
ժողովրդական գործիքներ - անվճար
«Նոր Գեղիի արվեստի դպրոց» ՀՈԱԿ
(Դաշնամուր- 5000
Վոկալ «ժող երգ»-5000 Գեղարվեստ-5000
Ակորդեոն, կիթառ, ջութակ -5000,
պարարվեստ -5000, ժող գործիքներ – անվճար
«Քանաքեռավանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի
Բաժինների համար ՝ 5000 դրամ, ժող գործիքներ – անվճար
10. համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար. 30000
11 Աղբահանության վճար
1) ա)ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար
բ) ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար 50-400
5-25 200
5
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով 20-50 30
3)- վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար. 15-20 15
4) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար 3-15 8
5) արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար 5-15 8
6) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար 50-100 70
7) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար ըստ ծավալի 0-10000 մեկ խորանարդ մետր
աղբի համար 3 000
(երեք հազար) դրամ, ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10 000 (տաս հազար) դրամ
12. համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափ`
1) կենդանիների հիվանդությունների բուժման կանխարգելման հարցերով խորհրդատվություն. 300
2) վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմոնականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում՝ կախված կենդանու տեսակից. 200
3) կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար. 1000
13. համայնքի վարչական տարածքում հենասյուների վարձակալության վճար յուրաքանչյուր ամսվա համար. 300
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2025 թվական: