ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2023 թվականի N 808-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԶԳԱՅՈՒՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը և 6-րդ հոդվածի 1․1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 14.12.23 N 2172-Ն, 20.11.25 N 1662-Ն)
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքի իմաստով հսկվող ապրանքներ՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի ապրանքների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից կամ դրանց տարանցիկ փոխադրումը, անկախ այն հանգամանքից տվյալ պահին հանդիսանում են հսկվող ապրանքներ թե ոչ, պետք է իրականացվեն օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով տրամադրված թույլտվության հիման վրա:
3. Սույն որոշումը չի տարածվում՝
1) ֆիզիկական անձանց կողմից սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության առ 2020 թվականի փետրվարի 13-ի N 171-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված ակնհայտ առևտրային չափաքանակները չգերազանցող անձնական օգտագործման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետությունից արտահանման կամ դրանց տարանցիկ փոխադրման վրա.
2) ցուցահանդեսային և (կամ) մշակութային (այդ թվում՝ համերգային) և (կամ) սպորտային միջոցառումների, միջազգային ֆորումների, պետական հանդիպումների կազմակերպման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ տարանցիկ եղանակով փոխադրված սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի այն ապրանքների վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունից վերադարձման նպատակով արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են այն երկիր, որտեղից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել կամ տարանցիկ փոխադրվել էին.
3) Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ տարանցիկ եղանակով փոխադրված սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի այն ապրանքների վրա, որոնք ներմուծման կամ տարանցիկ փոխադրման գործարքի պայմանները (այդ թվում` քանակի, որակի և (կամ) այլ համանման պայմանները) չկատարելու պատճառով կամ գործարքի շրջանակներում փոխարինման, վերանորոգման համար Հայաստանի Հանրապետությունից վերադարձման նպատակով արտահանվում կամ տարանցիկ փոխադրվում են այն երկիր, որտեղից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել կամ տեղափոխվել էին.
4) Սույն որոշմամբ հաստատված թույլտվության հիման վրա Հայաստանի Հանրապետությունից նախկինում արտահանված կամ տարանցիկ եղանակով փոխադրված, սակայն հետագայում ներմուծված կամ տարանցիկ եղանակով փոխադրված, սույն որոշման 1-ին կետով հաստատված ցանկի այն ապրանքների վրա, որոնք արտահանման կամ տարանցիկ եղանակով փոխադրման գործարքի պայմանները (այդ թվում` քանակի, որակի և (կամ) այլ համանման պայմանները) չկատարելու պատճառով կամ գործարքի շրջանակներում փոխարինման, վերանորոգման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծումից կամ տարանցիկ եղանակով փոխադրումից հետո վերադարձվում են այն երկրի նույն վերջնական օգտագործողին, ում նախկինում առաքվել էր այդ ապրանքը։
(3-րդ կետը խմբ. 14.12.23 N 2172-Ն, լրաց. 20.11.25 N 1662-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
25.05.2023
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
մայիսի 25-ի N 808-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՈՐՈՆՔ ՈՐՈՇԱԿԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ «ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՕ-42-Ն ՕՐԵՆՔԻ ԻՄԱՍՏՈՎ ՀՍԿՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐ
NN
ը/կ Ապրանքի ԱՏԳ ԱԱ
ծածկագիր
1 730890
2 840991
3 841221
4 841350
5 841950
6 841989
7 841990
8 842123
9 842129
10 842139
11 842199
12 842430
13 842833
14 842839
15 842890
16 845710
17 845811
18 845891
19 845961
20 846693
21 847150
22 847180
23 847720
24 847780
25 847910
26 847982
27 847989
28 848180
29 848210
30 848220
31 848230
32 848250
33 848610
34 848620
35 848640
36 850220
37 850440
38 850710
39 851762
40 851769
41 852589
42 852691
43 852910
44 852990
45 853221
46 853224
47 853400
48 853669
49 853690
50 853710
51 853890
52 854110
53 854121
54 854129
55 854130
56 854149
57 854151
58 854159
59 854160
60 854231
61 854232
62 854233
63 854239
64 854320
65 854800
66 870121
67 870899
68 871639
69 871690
70 880730
71 890400
72 901310
73 901380
74 901420
75 901480
76 902750
77 903020
78 903032
79 903039
80 903082
81 271019820 Նշված ԱՏԳ ԱԱ ծածկագրերով դասակարգվող
ապրանքներ՝ նախատեսված օդանավերի
և ավիացիայի համար
82 391990000
83 401130000
84 401699970
85 491199000
86 700721800
87 701963000
88 731100110
89 761699900
90 820559809
91 841239000
92 841330800
93 841981200
94 842410000
95 842490000
96 848110990
97 848120100
98 848120900
99 848340510
100 848420000
101 848490000
102 850410800
103 852842900
104 853120200
105 853931900
106 880230000
107 880710000
108 880720000
109 880790000
110 902000000
111 902590000
112 902910000
113 903180380
114 903210890
115 903289000
(հավելվածը լրաց., փոփ. 28.09.23 N 1660-Ն, լրաց. 14.03.24 N 364-Ն, խմբ. 20.11.25 N 1662-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2023 թվական: