Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 5010-Ա «11» դեկտեմբերի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

11.12.2025թ.

հ. 5010-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Էրիկ Խաչատրյան

/լիազորված անձ/

Հրաչյա Դանիելյան և Աննա Կարապետյան

/սեփականատեր/ Վահագնի թաղամաս, Ներսես Շնորհալու փողոց, հ.43 և հ.43/1 հողամաս Հրաչյա Դանիելյանին և Աննա Կարապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Վահագնի թաղամասի Ներսես Շնորհալու փողոցի հ.43 և հ.43/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.12092025-01-0266 և հ.21102025-01-0401, շին.՝ 432.7քմ/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Վահագնի թաղամաս, Ներսես Շնորհալու փողոց, հ.43 010135Z5GVYW

2 Հերմինե Դոլուխանյան

/լիազորված անձ/

Արթուր Օհանյան Ռուսթավելու փողոց, հ.17 բնակելի տուն Ըստ կտակի ժառանգության իրավունքի 30.04.2022թ. հ.9824 վկայագրով Արթուր Օհանյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ռուսթավելու փողոցի հ.17 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Պարոնյան փողոց, հ.36/1 01063PEX25QP

3 Քաջազուն Ավետիսյան Մկրտիչ Սարգսյան փողոց, հ.26 բնակելի տուն Անշարժ գույքի բաժանման 20.11.2025թ. հ.9961 պայմանագրով Քաջազուն Ավետիսյանին անցած Մկրտիչ Սարգսյան փողոցի հ.26 հասցեում գտնվող 87.8քմ մակերեսով բնակելի տանը /օժ. շին.25.3քմ/ տրամադրել հասցե՝ Մկրտիչ Սարգսյան փողոց, հ.26/3 01123QPP3NEU

4 Նարինե Տոնոյան Վ. Աճեմյան /

Անդրֆեդերացիայի/ փողոց, հ.28 բնակելի տուն Նարինե Տոնոյանին պատկանող, Վ. Աճեմյան /

Անդրֆեդերացիայի/ փողոցի հ.28 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.1352/ տրամադրել հասցե՝ Վ. Աճեմյան փողոց, հ.28/2 01053RUAPFST

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։