Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱԽՄԱՏԻ 32-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«29» նոյեմբերի 1995 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 1995 թ. N 88

Քաղ. Երևան

ՇԱԽՄԱՏԻ 32-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 12-ի «Շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումների մասին» N 52 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արմենիա» հյուրանոցային համալիրի 2-րդ մասնաշենքի և «Անի» հյուրանոցի վերանորոգման աշխատանքների պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարությունը:

2. «Էրեբունի-1», «Շիրակ» հյուրանոցների և Երևանի մարզահամերգային համալիրի վերանորոգման աշխատանքների պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 29-ից:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։