ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՊՐԵԶԻԴԵՆՏ Վ. Հ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ» ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության կազմակերպման բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների և ազգանպաստ հասարակական գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ Վիկտոր Համազասպի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ շնորհել «Հայաստանի ազգային հերոսի» կոչում` հանձնելով Հայրենիքի շքանշան:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
11 հոկտեմբերի 1994 թ.
ՆՀ-379