Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ N 1 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

Պաշտոնական պարզաբանումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

20 հունվարի 2006 թ. N 1

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի համաձայն՝ փոստային կապի ծառայությունները ենթակա են լիցենզավորման:

Փոստային կապի ծառայություն է համարվում նաև փոստային առաքանու ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման գործողությունը կամ գործունեությունը՝ պարբերականների բաժանորդագրության գծով (օրենքի 3-րդ հոդված):

Այսպիսով, համաձայն օրենքի դրույթների, փոստային կապի ծառայություն, հետևաբար նաև լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է համարվում ոչ թե ուղղակի պարբերականների բաժանորդագրությունը, այլ պարբերականների բաժանորդագրության գծով գործողությունը կամ գործունեությունը:

Ընդ որում, անհրաժեշտ է նկատի ունենալ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «փոստային կապ» և «փոստային առաքանի» հասկացությունները, որոնք ընդհանրապես բուն պարբերականների բաժանորդագրության հետ որևէ առնչություն չունեն:

Այսպես, փոստային կապը՝ փոստային առաքանու մշակումը, փոխադրումը և հանձնումը ապահովող կապի տեսակ է, իսկ փոստային առաքանին՝ հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններն են:

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի դրույթները՝ պարբերականների բաժանորդագրությունը որպես փոստային կապի ծառայություն և դրա հետ կապված այն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ համարելու մասով:

Նկատի ունենալով վերը նշվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ

օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ՝

պարբերականների բաժանորդագրությունը փոստային կապի ծառայություն և, հետևաբար, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չի համարվում:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար Ա. Մանուկյան

`

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։